Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով, որում սահմանված են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Օրենքն ընդունվել է 2000 թվականին, որը ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր), ինչպես նաև Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ Օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում:
Ծրագրի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Օրենքում ՀՀ կառավարության իրավասությանը վերապահել մի շարք լիազորող նորմեր:
Միաժամանակ անհրաժեշտ է Օրենքում ներմուծել մի քանի նոր հասկացություններ և մի շարք հասկացություններ հստակեցնել: