Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ
20.12.2022
Առաջարկվում է ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից և ետ ուղարկել արմատական լրամշակման:
Լրամշակման փուլում է
8 - Կողմ
5 - Դեմ
Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման գործող կանոնակարգի ներկայացվող չափանիշներում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Բացի այդ կանոնակարգի մի շարք դրույթներում ներկայացված պահանջներն ունեն հստակեցման խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ, որոշ դեպքերում նաև ժամանակային հստակեցումների կարիք կա։
Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը նպատակ ունի աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում: Բացի այդ, փոփոխության նպատակն է գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի և հստակ։
Քննարկվել է
05.12.2022 - 20.12.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 5383
Տպել20.12.2022
Առաջարկվում է ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից և ետ ուղարկել արմատական լրամշակման: