Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը կազմվել է Վարչապետի պաշտոնակա­տարի 22.07.2021թ. N02/16.2/24697-2021 հանձնա­րարականի կատարման շրջանակնե­րում և պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման են­թա­կա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացում համա­պա­տասխան կանոնա­կարգումների և հիսուն և ավելի տոկոս պետական բաժնեմասնակցությամբ բաժնետի­րական ընկերու­թյունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութա­բաժինների վճար­ման կարգի, չափի և ժամկետների հետ կապված առանձնահատկությունները դադա­րեց­նելու անհրա­ժեշ­տությամբ:
0 5105

Քննարկվել է 13.07.2021 - 31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի ընթացակարգը, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:
9 5190

Քննարկվել է 11.01.2021 - 27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման 1-ին կետով հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 68-րդ կետի համաձայն՝ սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, և այդ դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով: Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում փոխարինել առևտրային հաշվառքի սարքը: Այդ դեպքում, աջակցող կողմը պատրաստակամ է լինում վճարել կանխավճարի գումարը, իսկ այդ գումարի մարման (կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով սպառած էլեկտրաէներգիայի արժեքից նվազեցնելու միջոցով) շահառու է հանդիսանում կոնկրետ տվյալ բաժանորդը, ինչը իրական դժվարություններ է առաջացնում աջակցության ծրագրերի իրականացման համար՝ առաջացնելով վարչարարական խոչընդոտներ: Նախագծով առաջարկվում է իրավասություն տալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական լիազոր, տարածքային կառավարման մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրությամբ հիմնավորված դեպքերում) ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ և սահմանել առանձնահատկություններ:
0 2078

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.03.2020 - 25.03.2020

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ՝ թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների և ժամկետների սահմանում:
0 7150

Քննարկվել է 13.02.2020 - 05.03.2020

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ Նախատեսվում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն իրականացնել Եվրախորհրդի N 765/2008/EC տեխնիկական կանոնակարգի ու ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան: Համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, հասնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներքո` EA, ILAC, IAF հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների ճանաչման` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ստորագրման միջոցով: Այս համաձայնագրերը կնպաստեն արտաքին առևտրի պայմանների դյուրացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական արտադրողի համար, ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը, բացառելով նույն արտադրանքի կրկնակի փորձարկման և սերտիֆիկացման անհրաժեշտությունը:
0 6947

Քննարկվել է 15.11.2019 - 30.11.2019

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կստեղծվի օրենսդրական հիմք՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու համար:
0 8163

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.08.2018 - 12.09.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին    Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա Որոշման շահառու հանդիսացող` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանն  ամրացված  շենքերում  բնակվող  փախստական ճանաչված  և ապաստան  ստացած անձանց սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, արդյունավետորեն կկարգավորվի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան գործունեությունը:
0 8765