«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում համապատասխան կանոնակարգումների անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, Նախագծի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգավորման դաշտում գործող Ընկերությունների կանխատեսվող և շահութաբաժինների հաշվարկման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշվարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։
Այդ կապակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N1 հավելվածի 7-րդ կետում ճշգրտել և հստակեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բաղադրիչը:
Ներկայումս, օրինակ, Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույթին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազայում հաշվետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը ծանրանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։
Ըստ այդմ, ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված (սակագնի հաշվարկում ներառված) և հանձնաժողովի կողմից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխափան գործունեության իրականացմանը։
-
Քննարկվել է
08.08.2023 - 28.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1956
Տպել