Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախա­րարի 2006թ. նոյեմ­բերի 30-ի 50 տոկո­սից ավելի պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունե­ցող ընկերու­թյունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստա­տելու մասին N1110-Ն հրա­մանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված գործող ձևաչափը բովան­դա­կային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ և լրա­ցումներ կատարելու մասին N1222-Ն որոշման դրույթ­նե­րին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճար­ման ենթակա շահութաբաժին­ների հաշ­վարկ­ման գործընթա­ցում շահու­թա­բաժնի հաշ­վարկ­ման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնե­լով 50 տոկո­սից ավելի պետության սեփակա­նու­թյուն հան­դիսա­ցող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների (այսուհետ՝ Ընկե­րություն­ներ) կող­մից իրա­կանացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելա­գույն թույ­լա­տրելի սահմանա­չափերը:

Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Հարկային օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկ­ման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառա­վարու­թյան 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպա­տակով համախառն եկամտից իրա­կա­նացվող նվազե­ցումների որոշ տեսակների առավելա­գույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևա­բար, անհրաժեշ­տություն էր առաջացել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնե­մաս ունեցող ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլա­տրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կիրառ­վող հասկացությունները համա­պատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հաս­կացություններին, ինչպես նաև Ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախսերի առա­վելա­գույն թույլատրելի սահմա­նաչափերը համապատաս­խանեցնել Օրենսգրքով սահմանված սահ­մանաչափերին:

Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշ­տություն է առա­ջացել փոփո­խու­թյուն կատարել նաև Հրա­մանում՝ դրանով հաս­տատված հավել­վածը շարադրե­լով նոր խմբա­գրու­թյամբ, որպեսզի հավելվածի ձևաչափն էլ բովանդակային առումով համապատասխանեցվի Որոշման դրույթներին:

  • Քննարկվել է

    02.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2618

Տպել