Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը:
0 7547

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.09.2018 - 28.09.2018

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում: Նախագծով նախատեսվում է հնարավորություն արտաքսման որոշում կայացնել նաև այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք են կատարել և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման ձևով պատիժը կրելու:  
0 7941

Քննարկվել է 17.11.2017 - 02.12.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 15-րդ, 18-րդ կետերի պահանջներից:
0 9151

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.03.2017 - 21.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, թե ազատազրկման վայրերում ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ: Հատկանշական է, որ ներկայացված նախագծի հիմքում դրվել են միջազգային այնպիսի չափանիշներ, որոնք նախատեսված են Առողջապահության միջազգային ասոցիացիայի 1991 թվականի «Սննդի ընդունումից հրաժարված անձանց նկատմամբ բժիշկերի վերաբերմունքի վերաբերյալ» Մալթայի և 1975 թվականի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգումների, պատժի, կամ այլ անմարդկային արժանապատվությունը նվաստացնող բուժման վերաբերյալ բժիշկների դիրքորոշման մասին» Տոկիոյի հռչակագրերով:
0 10543

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.02.2017 - 21.02.2017

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Ներկայացված նախագծերով առաջարկվում է, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ, բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի վերոնշյալ ինստիտուտների կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝ կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը. կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում. դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:  
0 11870