«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում:
Նախագծով նախատեսվում է հնարավորություն արտաքսման որոշում կայացնել նաև այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք են կատարել և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման ձևով պատիժը կրելու:
-
Քննարկվել է
12.09.2018 - 28.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 9223
Տպել