ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ
25.11.2019
22) Ընդհանուր նկատառումներ Նախ սույն օրենքի ընդունվելու դեպքում կարևորագույն խնդիրներից է, թե ինչպես պետք է կատարվի անցումը նոր օրենսդրությանը, օրինակ ուղղիչ հիմնակների փոփոխության դեպքում պետք է հստակ հասկանալ, թե ինչպիսի քրեակատարողական հիմնարկում պետք է շարունակեն պատիժ կրել կիսափակ, կիսաբաց, բաց հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները, այս փոփոխությունները պետք է կատարվեն` ելնելով հետևյալ սկզբունքից՝ խստացնող կամ անձի վիճակը այլ կերպ վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։ Ընդհանրապես այս սկզբունքը պետք է տարածվի նախագծով նախատեսվող բոլոր փոփոխությունների վրա։ Մարված տույժերի մասով, թեև գործով օրենսդրությունը նույնպես նախատեսում է, որ դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, սակայն գործնականում որքան էլ տույժերը մարված լինեն, միևնույնն է, դրանք ներառվում են բնութագրում և դառնում են քննարկման առարկա, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս կամ այլ դեպքերում։ Գործնականում մարված լինելը կամ չլինելը գրեթե որևէ լուրջ նշանակություն չի ունենում։ Կարծում ենք` պետք է հստակեցվի տույժը մարված լինելը պե՞տք է առաջացնի իրավական հետևանքներ, թե՞ ոչ։