Քննարկվել է 05.10.2022 - 20.10.2022 «Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը: 0 1 0 3568
Քննարկվել է 05.10.2022 - 25.10.2022 «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով: Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Չնայած 2022 թվականին ակնկալվող բարձր տնտեսական աճին 2023 թվականին Կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%: 14 7 13 7213
Քննարկվել է 19.09.2022 - 04.10.2022 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: 4 0 0 4632
Քննարկվել է 31.08.2022 - 15.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է: 3 4 2 4260
Քննարկվել է 30.08.2022 - 14.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: 3 79 6 9013
Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է: 0 1 0 4888
Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-Ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները. - էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ, - եթե վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել մեկ անձից՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, - մասնակցի՝ հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման, - գնումը հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպված լինելու դեպքում հանվում է մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ վարելու պարտադիր պայմանը, - ուժը կորցրած են ճանաչվում քննարկվող կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի պարբերությունները և գնումների պլանում գնման մրցակցային ձևը մեկ անձից գնման ձևով փոխելու իրավասությունը վերապահվում է պատվիրատուներին: 0 0 0 4146
Քննարկվել է 04.07.2022 - 20.07.2022 «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 2 0 4493
Քննարկվել է 23.06.2022 - 08.07.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում սահմանել առևտրային չափաքանակներ: Նախագծի կարգավորման առարկան անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների առևտրային չափաքանակներեն են: 0 0 0 4989