«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-Ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով նախատեսվում է կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները.
- էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ,
- եթե վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել մեկ անձից՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով,
- մասնակցի՝ հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման,
- գնումը հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպված լինելու դեպքում հանվում է մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ վարելու պարտադիր պայմանը,
- ուժը կորցրած են ճանաչվում քննարկվող կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի պարբերությունները և գնումների պլանում գնման մրցակցային ձևը մեկ անձից գնման ձևով փոխելու իրավասությունը վերապահվում է պատվիրատուներին:
-
Քննարկվել է
06.07.2022 - 21.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 4266
Տպել