Քննարկվել է 02.05.2023 - 18.05.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ մոնիթորինգային գործընթացը կիրականացվի լիարժեք՝ առավել հստակ գնահատական տալով ջրային մարմինների կարգավիճակին, ինչն էլ հնարավորություն կտա մշակել արդիական միջոցառումներ վատթարացված ջրային մարմինների կարգավիճակի բարելավման ուղղությամբ: 4 3 1 3237
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023 «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել էր «Անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության» փաստաթուղթը, ինչի հիմնական նպատակն անտառների կայուն կառավարման ապահովումն էր, ինչպես նաև բնապահպանական և հասարակայնության շահերի հավասարակշռումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշման համաձայն փաստաթուղթն անվավեր է ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն առաջացել է մշակել անտառային քաղաքականության և ռազմավարության նոր փաստաթուղթ։ Վերջինիս հիման վրա մշակված ՀՀ անտառի ազգային ծրագիրը, ինչը հաստատվել էր ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ, միտված էր օրենսդրության վերանայմանը, անտառային տարածքների վերականգնմանը, անտառների պահպանման ու ոլորտի զարգացման բազմաբնույթ հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ծրագիրը սահմանում էր առաջնային կարևորության միջոցառումները և դրանց իրականացման 10-ամյա ժամանակացույցը, ինչը գործել է մինչև 2015 թվականը ներառյալ և անհրաժեշտություն է առաջացել հաստատելու անտառային ոլորտի նոր գործողությունների ազգային ծրագիրը առ 2030 թվականը։ «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջից։ 6 1 1 3714
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023 «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերանայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանետումների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատասխանեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիքները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները: ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավարությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային պլանով (Հավելված 3): Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝ ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում: ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները: ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր: 0 1 0 3737
Քննարկվել է 26.04.2023 - 18.05.2023 «Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ «Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուների, դրանց քանակական և որակական փոփոխությունները բացահայտման պահանջով: Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի պահանջից: Սույն նախագծի մշակման արդյունքում կկանոնակարգվեն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման գործընթացը, ինչպես նաև առավել կանոնակարգված և վերահսկելի կլինի կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը, տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը: 2 5 0 2667
Քննարկվել է 20.04.2023 - 05.05.2023 «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի. 1. Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման իրավական հիմքը, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կլրացվեն նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները կհստակեցվեն, «Թափոնների մասին» օրենքի որոշ դրույթներ կվերանայվեն, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Լիցենզավորման մասին օրենքում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, մասնավորապես՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների գործընթացների հետ կապված։ օրենքի հոդվածներում դրանց մասերի, կետերի և ենթակետերի համարակալումները կխմբագրվեն Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին համապատասխան։ Մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում 2018թ. փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, Կառավարության կողմից ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) 18 իրավաբանական անձանց անժամկետ տրամադրվել են «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաներ։ Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է սահմանել ժամկետ , ինչի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք կունենան հայտ ներկայացնելու շրջակա միջավայրի նախարարություն` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար: 2 3 0 3784
Քննարկվել է 12.04.2023 - 04.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշման մեջ՝ սահմանելով բացառություն նշված որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող, դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի՝ մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածի համար։ 3 4 0 3055
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.04.2023 - 02.05.2023 Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը՝ օրենսգրքի պահանջներին համապատասխան: 5 4 0 3207
Քննարկվել է 06.04.2023 - 27.04.2023 «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները: Նախագծով ներկայացված կարգի համաձայն տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ 4 1 0 3352
Քննարկվել է 04.04.2023 - 25.04.2023 «Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները, այդ պայմանները բնութագրող գործոնների չափանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։ Առաջարկվել է երաշտի ինտենսիվության գնահատման համար կիրառել Սելյանինովի ՀԹԳ-ն։ Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝ I կարգ (շատ ուժեղ), II կարգ ( ուժեղ), III կարգ (միջին), IV կարգ (թույլ), V կարգ (երաժշտի բացակայություն)։ 5 1 0 2813