Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էկոպարեկային ծառայության պաշտոնները համալրվում են մրցութային կարգով։ Սույն նախագծով նախատեսվում է սահմանել Էկոպարեկային ծառայությունում ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը, դրա առանձնահատկությունները, ժամկետները և այլ պայմաններ, ինչը հնարավորություն կտա ապահովել ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների ընտրությունը՝ նրանց մասնագիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան:

  • Քննարկվել է

    31.01.2024 - 15.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2867

Տպել

Առաջարկներ`

Համեստ Մեսրոբյան

11.02.2024

Առաջարկում եմ ավելացնել նախագծում մի կետ, որը կվերաբերի հատկապես կազմված թեստերի ճշգրտությանն ու անթերի լինելուն. փորձը ցույց է տալիս, որ մեր հանրապետությունում դեռևս չի ստացվում անթերի թեստեր ներկայացնել անհրաժեշտության դեպքում( հատկապես կրթության ոլորտում)։ Կարծում եմ, որ պետք է հստակեցվի թեստեր կազմող կառույցի պատասխանատվությունը։ Շնորհակալություն առաջարկի հնարավորություն ընձեռելու համար։

Տեսնել ավելին