Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.06.2020 - 23.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարու­թյան 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերն ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն և ՀՀ կառավարու­թյան 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1238-Ն որոշումները, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել կառավարության նոր որոշում՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին:
0 5809

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.06.2020 - 23.06.2020

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:  Ներկայացվող նախագծով կարգավորում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պարգևավճար նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, այդ թվում` սահմանվում են. ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը: Ներկայացվող նախագծով կարգավորում են իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք այլ խնդիրներ  
0 10331

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.05.2020 - 11.06.2020

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ: Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա  իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով:
11 19749

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.05.2020 - 05.06.2020

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին»» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է մատնանշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, դրանց պատճառները, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջների և ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող կարգավորումների անհամապատասխանությունները և առաջարկել այդ խնդիրների լուծման հիմնական ուղղություները: Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով որոշակիորեն նախանշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող համապատասխան նախագծի մշակում:
8 14135

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.05.2020 - 29.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ       Սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:      ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացված բազմաբնակարան շենքերը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ,  գործող բազմաբնակարան շենքերը (այսուհետ՝ սոցիալական տուն):      Աջակցությունը կայանում է կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման մեջ:
0 5274

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.05.2020 - 20.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն oրենքների ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է միանվագ վճարվող նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների վճարումն անկանխիկ եղանակով վճարելու համար:  
0 5171

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.05.2020 - 20.05.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն oրենքների ընդունմամբ:  Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է  պարբերական բնույթ կրող և միանվագ վճարվող դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:  
0 5264

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.05.2020 - 20.05.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ______ 2020 թվականի N  -Ա   «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հաստատել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-137-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:    
2 6468

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.04.2020 - 16.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-ն որոշման մեջ լրացում կատարելու եվ հայաստանի հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի` 5-րդ գլխի 40-րդ կետում «հանդիպումը» բառից հետո լրացնել «որը կարող է հետաձգվել, երբ օրենքով սահմանված կարգով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվում է մանկատներ (կամ միայն այն մանկատուն, որտեղ խնամք է ստանում որդեգրման ենթակա տվյալ երեխան) մուտք գործելը և կազմակերպվել ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում» բառերը։ 7-րդ գլխի 48-րդ կետում «հանդիպումը» բառից հետո լրացնել «որը կարող է հետաձգվել, երբ օրենքով սահմանված կարգով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվում է մանկատներ (կամ միայն այն մանկատուն, որտեղ խնամք է ստանում որդեգրման ենթակա տվյալ երեխան) մուտք գործելը և կազմակերպվել ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում» բառերը։   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, որի գործողությունը տարածվում է սույն թվականի մարտի 16-ից ծագած հարաբերությունների վրա:
0 6420