Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.03.2023 - 10.04.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը և այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Ազգային ժողով։ Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը ներառում են այն միջոցառումները, որոնք արտացոլված են տվյալ տարվա բյուջետային հայտում։ Հետևաբար, իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքից բխող այլ լիազորող նորմերը։ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորող նորմի համաձայն լիազոր մարմինը սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները։ Սակայն այս հարցը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր։ Վերջինիս համաձայն,  անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն է լիազորվում անհատական իրավական ակտեր ընդունելու: ՀՀ օրենսդրությունը հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել նաև 2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ կապված։ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված են պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի դեպքերը, սակայն գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ շինարարական աշխատանքներն իրականացնել չի լինում համապատասխան նորմի բացակայության պատճառով։  
0 2565

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2023 - 07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։   
0 2385

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.03.2023 - 30.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգին սահուն անցում կատարելու և օրենսդրության լավարկման մասին։  
0 2381

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.03.2023 - 30.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-529-Ն օրենքների ընդունմամբ։ Ներկայացված նախագծով Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների ձևակերպումները համապատասխանեցվում են  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին»  օրենքին։  
0 2510

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.03.2023 - 30.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում:  
0 2665

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.03.2023 - 30.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ, սոցիալական ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծմամբ։  Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝ ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները (կարգավորումները) կամ առկա ձևակերպումներից հանել «Ազգային օպերատոր» բառակապակցությունը (հոլովաձևերով), հնարավորություն է տրվում վճարող կազմակերպության ընտրությունը կատարել առցանց դիմումի հիման վրա՝ անկախ աշխատելու հանգամանքից (բացաությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է), հանել համապատասխան մարմնի (ուժայինների) համակարգի վճարման նախնական ցուցակին վերաբերող դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգը վերջիններիս հասանելի է իրական ռեժիմով և այդ դեպքում ևս վճարման ցուցակը կազմվում է ընդհանուր կարգով, Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի ձևակերպումներին։    
0 2622

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.03.2023 - 30.03.2023

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծն ընդունվելու դեպքում ««Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները կհամապատասխանեցվեն  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, կհստակեցվեն նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները:  
0 2608

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.03.2023 - 27.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում աջակցելուն՝ այդ թվում ուսումնառության կամ աշխատանքի ձեռքբերմանն ուղղված քայլեր իրականացնելիս վերջիններիս հնարավորություն տալ իբրև խոչընդոտներ չունենալ կեցության վայրի և նվազագույն ծախսերի հարցում։  
1 2937

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.03.2023 - 21.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Օրենքին, նպաստի վճարները դադարեցնելու հիմքերը և ժամկետները փոխկապակցել ստանալու իրավունքը դադարեցնելու՝ Օրենքով սահմանված հիմքերին և ժամկետներին՝ հաշվի առնելով, որ Որոշման գործող կարգավորումներով դրանք բովանդակային առումով նույնն են, անկանխիկ վճարման համակարգի ներդրման՝ Օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանել այն գործողությունները (դրանց կատարման ժամկետները), այդ թվում՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվելիք, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։ Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։
0 2936