ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ -ի 2026 թվականի թիվ -Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման մասին» N 245 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի ««Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 457 որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1048-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը հաստատելու և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 122-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» թիվ 123-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 1007-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» թիվ 318-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 82-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը, լիցենզիայի ձևը, հայտարարության ձևը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանքների ձևերը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկանքների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 262 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 346-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 89-Ն որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշումը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 778-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 82-Ն որոշումը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ն. Փաշինյան
-
Տևողություն
27.03.2026 13.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 36
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: