Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծի անհրաժեշտության մասին
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման 26-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն, համայնքային ոստիկանության տեսուչները տեղամասի անձնագրում հաշվառում և անհատական պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացնում ընտանեկան ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տվող անձանց նկատմամբ, մինչդեռ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում սահմանել է ոստիկանության իրավասու ծառայողների լիազորությունները: Նշված լիազորությունները իրականացնելու են բռնություն գործադրած անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողները:
Համայնքային ոստիկանության բաժանմունքների պետերը ոստիկանության որոշ ստորաբաժանումներում, կախված համայնքային ոստիկանության ծառայողների թվաքանակից, ենթակա ծառայողների նկատմամբ իրենց կազմակերպչական և կարգադրիչ գործառույթներն իրականացնում են անձամբ, ինչն առաջացնում է ծանրաբեռնվածություն և բացասական ազդեցություն թողնում համայնքային ոստիկանության ծառայողների գործառույթների արդյունավետության վրա:
Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է.
2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունմամբ:
Համայնքային ոստիկանության ծառայության հաստիքակազմում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոշարադրյալը առաջարկվում է`
- Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությանը վերապահված լիազորությունների փոխանցումը համայնքային ոստիկանության տեսուչներից ոստիկանության տարածքային մարմնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողներին:
Ոստիկանության որոշ ստորաբաժանումներում, կախված համայնքային ոստիկանության ծառայողների թվաքանակից, ավելացնել «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման 26-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը կհամապատասխանեցվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջին:
Առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում կսահմանվեն համայնքային ոստիկանության բաժանմունքների պետի տեղակալի գործառույթներ, որոնց հիման վրա ոստիկանության տարածքային որոշ բաժիններում կնախատեսվեն «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքներ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում
- Ընտանիքում բռնության կանխարգելման գործառույթները ոստիկանության տարածքային մարմինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողներին փոխանցելը կնպաստի այդ ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
- Ոստիկանության որոշ տարածքային բաժիններում, կախված համայնքային ոստիկանության ծառայողների թվաքանակից, «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքների ավելացմամբ կնվազի համայնքային ոստիկանության բաժանմունքների պետերի ծանրաբեռնվածությունը, նրանց կողմից ավելի շատ ժամանակ կհատկացվի կազմակերպչական և կարգադրիչ գործառույթներին, ինչը կհանգեցնի համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների աշխատանքների առավել արդյունավետ և օպերատիվ իրականացմանը:
-
Քննարկվել է
02.07.2018 - 17.07.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7676
Տպել