Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » _________ 201 թվականի N -Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
Կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի,» բառերից հետո լրացնել «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի,» բառերը.
2) 17-րդ կետում «բաժանմունքի պետին» բառերից հետո լրացնել «և նրա տեղակալին» բառերը.
3) 22-րդ կետում «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի» բառերից հետո լրացնել «(նրա տեղակալի)» բառերը.
4) 23-րդ կետի 3-րդ ենթակետում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով.
5) 24-րդ կետի 20-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
6) 25-րդ կետի 5-րդ ենթակետում «անչափահասների գործերով» բառերից հետո լրացնել «և ընտանիքում բռնության կանխարգելման» բառերը.
7) 25-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների, ծնողական պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների մասին տեղեկություններ ստանալիս` իրազեկում են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանմանը, իսկ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալիս անմիջապես զեկուցագիր են ներկայացնում ոստիկանության ստորաբաժանման պետի օպերատիվ գծով տեղակալին:».
8) 26-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ընտանեկան-» և «, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար» բառերը.
9) 27-րդ կետում «այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներից» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայությունից» բառերով.
10) 38-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
11) 38-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել նոր VIII-I-րդ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ.
«VIII-I. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ տեղակալի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
38.1. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը`
1) վարում է ոստիկանության տարածքային բաժնի միասնական հաշվառման մատյանը.
2) համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին ցուցաբերում է անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ինչպես նաև գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.
3) անմիջական հսկողություն է իրականացնում համայնքային ոստիկանության բոլոր ծառայողների ամենօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ, ապահովում է համագործակցությունը նրանց միջև, այդ թվում՝ առավել փորձառու ծառայողների առաջավոր մասնագիտական փորձի փոխանցումը մյուս ծառայողներին.
4) վերլուծում և ամփոփում է համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների աշխատանքները՝ յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա պարբերականությամբ.
5) բաժանմունքի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ.
6) վերահսկում է պրոֆիլակտիկ գործերի, հսկողական քարտերի և հետախուզական քարտ-կուտակիչների վարման գործընթացը.
7) փոխարինում է բաժանմունքի պետին՝ նրա բացակայության ընթացքում:
38.2. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի հաստիքի բացակայության դեպքում սույն կարգի 38.1 կետի 1-4 ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը, իսկ 5-7 ենթակետերով սահմանված գործառույթները՝ պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը:».
8) 39-րդ կետում՝
ա. 1-3 ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
բ. 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) համակարգում է հաշվառման մեջ գտնվող անձանց հետ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարվող աշխատանքները:».
գ. 6-րդ և 7-րդ ենթակետերում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով.
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
02.07.2018 - 17.07.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7678
Տպել