ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---------------
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» օրենքի 26.1-րդ հոդվածի 6-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.«Սահմանել՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը՝ համաձայն հավելվածի»:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
2026թ. «------» « »
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի «- - -» « »
ԿԱՐԳ
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից անձի կարողությունների և սահմանված որոշակի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է: Չափանիշները որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքներին, զբաղմունքի նկարագրին կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ են (այսուհետ՝ չափանիշներ):
3. Գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որին կարող է մասնակցել ցանկացած անձ (այսուհետ՝ թեկնածու), ով ցանկանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները, հմտությունները և կարողությունները պաշտոնապես ճանաչեն համաձայն սույն կարգի:
4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները հիմք են հանդիսանում աշխատաշուկա մուտք գործելու և տվյալ աշխատանքը կատարելու կամ զբաղմունքը իրականացնելու համար:
5. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթացը կազմակերպում և համակարգում է՝ Նախարարության կողմից ընտրված` ոլորտում գործառույթ իրականացնող կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):
2. ԳՆԱՀԱՏՈՂԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
6. Կազմակերպությունը ձևավորում է մասնագիտական խումբ, որի կողմից իրականացվում է գնահատում:
7. Գնահատում իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները և (կամ) ֆիզիկակական անձինք (գնահատողներ)՝ համապատասխան մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:
8. Ռեեստրում որպես գնահատող կարող են գրանցվել՝
1) մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպության մասնագետները,
2) արտադրական կամ ծառայություններ մատուցող կազմակերպության մասնագետները,
3) գործատուների ներկայացուցիչները,
4) անկախ մասնագետները և փորձագետները:
9. Գնահատողի կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները՝
1) առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
2) 10 տարվա տվյալ ոլորտի փորձառություն,
3) գործատուի կողմից երաշխավորագիր:
10. Գնահատողի գարծառույթները՝
1) ընտրել գնահատման մեթոդները և պլանավորել գնահատումը,
2) սույն կարգի 12-րդ կետի համաձայն՝ ուսումնասիրել թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք հավաստում են, ցույց են տալիս իր կարողությունները գնահատելու և ճանաչելու համար դիմած թեկնածուի փաստացի ունակությունները,
3) դիտարկել և (կամ) քննել փաստաթղթերը՝ օգտագործելով ընտրված գնահատման մեթոդները,
4) գնահատման արդյունքների վերաբերյալ կազմել արձանագրություններ:
3. ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈւԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ
11. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն ու ճանաչումն իրականացվում է հետևյալ փուլերով՝ իրազեկում, դիմումի ներկայացում, գնահատում, ճանաչում
12. Իրազեկման փուլ՝
1) թեկնածուն տեղեկանում է գործընթացի հնարավորությունների և պայմանների մասին (օրինակ՝ Նախարարության պաշտոնական կայքում ),
2) Նախարարության կողմից ընտրված կազմակերպությունը տրամադրում է խորհրդատվություն՝ հասկանալու արդյոք տվյալ անձը կարող է մասնակցել գնահատման և ճանաչման գործընթացին,
3) որոշվում է որ մասնագիտության կամ որակավորման մակարդակին է համապատասխանում տվյալ թեկնածուի հմտությունները:
13. Դիմումի ներկայացման փուլ՝
1) թեկնածուն լրացնում է դիմումի ձևաթուղթը՝ նշելով այն հմտությունը որի համար ցանկանում է ստանալ գնահատում և ճանաչում,
2) իր փորձի և ունեցած ուսումնական արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,
3) կցում է անհրաժեշտ փաստաթղթեր՝ ինքնակենսագրություն, աշխատանքի փորձի հավաստագրեր, մասնակցության սերտիֆիկատներ, կատարած նախագծեր, երաշխավորագրեր գործատուներից:
14. Գնահատում՝
1) գնահատող հանձնաժողովը ուսումնասիրում է դիմումը, կազմում է անհատական գնահատման պլան նշելով գնահատման մեթոդները և ժամանակացույցը,
2) անցկացնում է գնահատում, որը ներառում է՝ թեստ (ստուգում է տեսական գիտելիքները տվյալ ոլորտում), հարցազրույց (պարզում է թեկնածուի մասնագիտական մտածողությունը, խոսքի հստակությունը, փորձի խորությունը), գործնական առաջադրանք (կիրառական հմտությունների ստուգում),
3) գնահատման արդյունքների ամփոփում,
4) արդյունքները համամատվում է ազգային որակավորման չափանիշների հետ,
5) հանջնաժողովը որոշում է թեկնածուի որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքների, զբաղմունքի նկարագրի կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը:
15. Ճանաչում՝
1) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման գործընթացը հաղթահարած թեկնածուին շնորհվում է մասնագիտական որոշակի կարողության տիրապետելու մասին հավաստագիր՝ համաձայն N 1 ձևի, և նրա ներդիրը՝ համաձայն N 2 ձևի,
2) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչումն գրանցվում է պաշտոնապես՝ Ուսուցման ազգային ռեեստրում,
3) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման գրանցումը Ուսուցման ազգային ռեեստրում իրականացնում է Կազմակերպությունը:
4. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
16. Գնահատման և ճանաչման գործընթացի արդյունքների հետ անհամաձայնության դեպքում, թեկնածուն կարող է բողոքարկել կազմակերպությանը, ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ արդյունքի մասին տեղեկացվելու պահից սկսած:
17. Կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է բողոքարկման հանձնաժողով, որը եռօրյա ժամկետում բողոքարկման դիմում ներկայացրած թեկնածուին տալիս է պարզաբանում:
Ձև N 1
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈւՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ CC NO 000000 Տրված է _______________________________________________________ (ունկնդրի անունը (հայրանունը), ազգանունը)
(անհատական կոդ՝ _______________)
առ այն, որ նա ____թ. _________ ___ -ից ______թ. _________ գնահատվել,
(գնահատման կոդը)
մասնագիտության, զբաղմունքի, կարողության
համար սահմանված ----------------- չափանիշները նվաճած անձ։
______________________ ______________ (կազմակերպության
------------------------------------------------ ղեկավարի ստորագրությունը)
ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ձև N 2
ՃԱՆԱՉՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
|
NN |
Ուսումնառության արդյունքը |
Գնահատման հիմքը |
|
|
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
|
6. |
|
|
|
|
7. |
|
|
|
|
8. |
|
|
|
|
9. |
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
Ճանաչված չափանիշները՝ ըստ կարողության և զբաղմունքի |
||
|
11. |
|
|
|
|
12. |
|
|
|
|
13. |
|
|
|
|
14. |
|
|
|
-
Տևողություն
13.03.2026 28.03.2026 -
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 158
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: