«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N 661-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 661-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_______________ 2026 թ. № ______ - Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N916-Ն որոշման մեջ լրացում կատարելու, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի դիմաց հատուցում տրամադրելու մասին» N 661-Ն որոշման 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն որոշման 2-րդ կետի պայմանները տարածվում են նաև 2023 թվականի ընթացքում զոհված (մահացած) և հետագայում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման իրավահարաբերությունների վրա, որի դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացված անվանացուցակը (հուղարկավորված զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, հատուցման գումարի չափը), փոխհատուցում ստանալու վերաբերյալ իրազեկման հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունից զինծառայողի զոհվելու (մահանալու) հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
06.03.2026 22.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 400
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: