«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:25:34 | Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «անօթևան» հասկացության նոր խմբագրությունը կիրառում է սեփականության մասնաբաժնի 25 տոկոսի շեմը որպես սոցիալական աջակցությունը բացառող հանգամանք, ինչը կարող է հանգեցնել անձի՝ բնակարանի իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը, երբ փաստացի բնակության հնարավորությունն առկա չէ։ Առաջարկում ենք «25 տոկոս և ցածր» չափանիշը փոխարինել «բնակության համար պիտանի և տնօրինման համար հասանելի» հասկացությամբ՝ հիմք ընդունելով անձի փաստացի անօթևանության հանգամանքը։ |
Առաջարկը չի ընդունվել: Գործող կարգավորման համաձայն, եթե անգամ անձը ունի 5 տոկոս բաժնեմաս որևէ անշարժ գույքի նկատմամբ, ապա չի կարող համարվել անօթևան։ Սակայն փոքր բաժնեմաս ունենալու դեպքում հաճախ անձինք այս կամ այն պատճառներով չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց իրավունքից, որի արդյունքում նույնպես դառնում են փաստացի անօթևան։ Առաջարկն ընդունելու դեպքում անհրաժեշտ է սահմանել հստակ չափանիշներ, որոնց դեպքում հնարավոր կլինի գնահատել «բնակության համար պիտանի և տնօրինման համար հասանելի» լինելու հանգամանքը։ Այնինչ Նախագծում արդեն իսկ սահմանվել է օբյեկտիվ չափանիշ, որը կիրառվում է Կառավարության մի շարք որոշումներում և որոնց կիրառման ժամանակ իրավական անորոշություն և չարաշահումների ռիսկ չի արձանագրվել։ |
|||
| 2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:25:34 | Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող դիմումի մերժման հիմքը՝ կապված աշխատանք փնտրող անձի կարգավիճակ չունենալու հետ, ստեղծում է պարտադիր պայման, որը հաշվի չի առնում անձի սոցիալական ծայրահեղ վիճակը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու օբյեկտիվ պատճառները։ Առաջարկում ենք խմբագրել հոդվածը՝ նախատեսելով բացառություններ այն անձանց համար, որոնք ունեն հարգելի պատճառներ կամ օբյեկտիվ անհնարինություն՝ որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար։ |
Առաջարկը չի ընդունվել: Անձը պարտավոր է հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, այսինքն ընտանիքի ոչ բոլոր անդամներն են պարտավոր ներկայացնել նշված դիմումը։ Մանրամասն կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ։ Որոշման համաձայն՝ աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար դիմում ներկայացնում են միայն չափահաս աշխատունակ, բայց չզբաղված անդամների կողմից, իսկ «աշխատունակ» են համարվում աշխատունակ՝ 18 տարեկանից մինչև 62 տարեկանը՝ ներառյալ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումներ չունեցող անձինք։ |
|||
| 3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:25:34 | Նախագծի 12-րդ հոդվածում «խմբային տուն» և «անկախ կյանք» եզրույթների միաժամանակյա կիրառումը ստեղծում է ներքին իրավական հակասություն և խեղաթյուրում է ապաինստիտուցիոնալացման և անկախ կյանքի միջազգայնորեն ընդունված հայեցակարգը։ «Փոքր խմբային տուն» հասկացությունն իր իրավական բովանդակությամբ ենթադրում է անձի նկատմամբ վերահսկողության բարձր աստիճան, ինչն օբյեկտիվորեն անհամատեղելի է անձի ինքնորոշման, ազատ ընտրության և համայնքում անկախ ապրելու սկզբունքների հետ։ Առաջարկում ենք խուսափել փոքր խմբային տները որպես անկախ կյանքին ուղղված միջոց դիտարկելուց։ |
Առաջարկը չի ընդունվել: Քննարկվող հոդվածում «խմբային տուն» և «անկախ կյանք» եզրույթների միաժամանակյա կիրառման առնչությամբ որևէ հակասություն չկա, քանի որ փոքր տներում խնամքի կազմակերպումն ուղղված է ապաինստիտուցիոնալացմանը և համարվում է դրա փուլային տարբերակ, երբ շահառուի մոտ փոքր տանը խնամքի ընթացքում ձևավորվում են այնպիսի հմտություններ ու ունակություններ, որոնք կապահովեն նրա՝ անկախ կյանքի իրացմանը:
|
|||
| 4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:25:34 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացմամբ սահմանվում է, որ անկախ կյանքի ծառայություն տրամադրող կազմակերպությունը կամ անձը կարող է իրականացնել համապատասխան գործունեություն միայն լիազոր մարմնում հավաստագրվելու դեպքում։ Գտնում ենք, որ պետք է լրացուցիչ գնահատել նման խիստ կարգավորման անհրաժեշտությունն ու համաչափությունը ժողովրդավարական հասարակությունում՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ազատության, ինչպես նաև սոցիալական ծառայությունների մատուցման բազմազանության և մատչելիության ապահովման սկզբունքները։ Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք պարտադիր հավաստագրման պահանջը համաչափ միջոց է ծառայությունների որակի և հաշվետվողականության ապահովման նպատակին հասնելու համար, կամ հնարավոր է նույն նպատակին հասնել իրավակարգավորման ավելի մեղմ գործիքներով, այդ թվում՝ նվազագույն չափորոշիչների սահմանման, հաշվետվողականության մեխանիզմների կամ կամավոր հավաստագրման համակարգի միջոցով։ |
Առաջարկը չի ընդունվել: Ծառայությունների հավաստագրումն անհրաժեշտ է մարդու իրավունքների տեսանկյունից միատեսակ ծառայությունների մատուցման և խտրականության բացառման համար, և այն ուղղված է այնպիսի չափորոշիչների ստեղծման, որոնք համահավասար կկիրառվեն թե՛ պետական, թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ մասնավոր ոլորտի մարմինների ու կազմակերպությունների կողմից նույնական ծառայությունների մատուցման դեպքում: Հավաստագրման գործընթաց չնախատեսելը կհանգեցնի առավել խիստ կարգավորումների՝ լիզենզավորման նախատեսմանը, ինչը ծառայություն մատուցողի վրա լրացուցիչ բեռ է համարվելու թե՛ ֆինանսական, թե՛ մարդ-ռեսուրսային, թե՛ կազմակերպչական տեսանկյունից: Այդ իսկ պատճառով, հավաստագրման ընթացակարգերը, որոնք կիրառելի են նաև այլ ծառայությունների մատուցման համար, հանդիսանալու են պետության կողմից միատեսակության ապահովման ու մշտադիտարկումների ու վերահսկողությունների որոշակիության երաշխիք:
|
|||
| 5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:25:34 | Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող 26-րդ հոդվածի նոր խմբագրությունը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների տեսակների և դրանց գործառնական նշանակության գործող դասակարգումը։ Նման մոտեցումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և հանգեցնում է սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքային ապակայունացմանը, քանի որ հաստատությունների տիպաբանությունը թողնվում է բացառապես գործադիր իշխանության հայեցողությանը։ Առաջարկում ենք վերանայել մոտեցումը։ |
Առաջարկը չի ընդունվել: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների տեսակների և դրանց գործառնական նշանակության գործող դասակարգումն օրենսդրորեն չամրագրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝ 1. միատեսակ է ձևակերպվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքը, այլ խնամքների համեմատ, որտեղ նման բացվածքներ նախատեսված չեն, 2. ստեղծվում է կիրառման ճկունություն, ինչը հնարավորություն է ընձեռում շահառուի անհատական կարիքների գնահատման միջոցով իրականացնել նրա խնամքը կոնկրետ հաստատությունում, 3. ապահովում է վերանայման հնարավորություն՝ շահառուների հաստատություններում գնտվելու ընթացքում խնամքի կազմակերպման ընթացքում, 4. օրենքով քննարկվող կարգավորումների չնախատեսումը, չի նշանակում կարգավորումների բացակայություն, այլ նշանակում է, որ դրանք ամրագրվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:
|