Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, որի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման ընթացքում, ինչպես նաև օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում  ծագել են որոշակի խնդիրներ և բացեր, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակելու սույն օրենսդրական փաթեթը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ։

 

  • Քննարկվել է

    20.02.2026 - 09.03.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 472

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

09.03.2026

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «անօթևան» հասկացության նոր խմբագրությունը կիրառում է սեփականության մասնաբաժնի 25 տոկոսի շեմը որպես սոցիալական աջակցությունը բացառող հանգամանք, ինչը կարող է հանգեցնել անձի՝ բնակարանի իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը, երբ փաստացի բնակության հնարավորությունն առկա չէ։ Առաջարկում ենք «25 տոկոս և ցածր» չափանիշը փոխարինել «բնակության համար պիտանի և տնօրինման համար հասանելի» հասկացությամբ՝ հիմք ընդունելով անձի փաստացի անօթևանության հանգամանքը։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

09.03.2026

Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող դիմումի մերժման հիմքը՝ կապված աշխատանք փնտրող անձի կարգավիճակ չունենալու հետ, ստեղծում է պարտադիր պայման, որը հաշվի չի առնում անձի սոցիալական ծայրահեղ վիճակը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու օբյեկտիվ պատճառները։ Առաջարկում ենք խմբագրել հոդվածը՝ նախատեսելով բացառություններ այն անձանց համար, որոնք ունեն հարգելի պատճառներ կամ օբյեկտիվ անհնարինություն՝ որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

09.03.2026

Նախագծի 12-րդ հոդվածում «խմբային տուն» և «անկախ կյանք» եզրույթների միաժամանակյա կիրառումը ստեղծում է ներքին իրավական հակասություն և խեղաթյուրում է ապաինստիտուցիոնալացման և անկախ կյանքի միջազգայնորեն ընդունված հայեցակարգը։ «Փոքր խմբային տուն» հասկացությունն իր իրավական բովանդակությամբ ենթադրում է անձի նկատմամբ վերահսկողության բարձր աստիճան, ինչն օբյեկտիվորեն անհամատեղելի է անձի ինքնորոշման, ազատ ընտրության և համայնքում անկախ ապրելու սկզբունքների հետ։ Առաջարկում ենք խուսափել փոքր խմբային տները որպես անկախ կյանքին ուղղված միջոց դիտարկելուց։ 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: