«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ---------- 2026 թվական N ---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) վերնագրում, Կարգի 1-ին, 2-րդ, 14-րդ կետերում «պետական» բառից հետո լրացնել «, համայնքնային» բառը, իսկ «վարձակալության» բառից հետո լրացնել «(բացառությամբ հողամասերի)» բառերը:
2) Որոշման նախաբանում «հիմք ընդունելով» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների,» բառերը:
3) Կարգի 2-րդ կետում «կանոնակարգվում են» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի,» բառերը։
4) Կարգի 3-րդ կետում «Էլեկտրոնային աճուրդի» բառերից հետո լրացնել «միասնական» բառը։
5) Կարգի 4-րդ կետում «համայնքները» բառը փոխարինել «պետական գույքի դեպքում՝ համայնքները, իսկ համայնքային գույքի դեպքում՝ պետությունը» բառերով։
6) Կարգը լրացնել հետևյալ բովանդարությամբ նոր՝ 4.1․ կետով․
«4.1. Էլեկտրոնային աճուրդի պատասխանատու անձ (աշխատակից) կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կամ համայնքի համապատասխան աշխատակիցն է։»։
7) Կարգի 6-րդ կետում «պետական գույքը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ հողամասերի)» բառերը։
8) Կարգի 8-րդ կետում «կոմիտեն» բառից հետո լրացնել «և համապատասխան համայնքի ղեկավարը» բառերը:
9) Կարգի 9-րդ կետում Էլեկտրոնային աճուրդի կազմակերպչի բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը կամ համայնքի բառերով:
10) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
11․ Յուրաքանչյուր կազմակերպիչ իր էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակում է համապատասխանաբար պետական կամ համայնքային գույքի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցումը՝ պետական և համայնքային գույքի աճուրդով վաճառքի կամ վարձակալության մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի պահանջներին համապատասխան ներկայացված գույքի աճուրդով վարձակալության տրամադրման դեպքում՝ աճուրդը կայացնելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ աշխատանքային ժամերին։ Էլեկտրոնային աճուրդն անցկացվում է պետական կամ համայնքային գույքի վարձակալության տրամադրման մասին, ինչպես նաև պետական կամ համայնքային շարժական գույքի օտարման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ պետական կամ համայնքային անշարժ գույքի դեպքում՝ օտարման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող 45-րդ օրվանից ոչ շուտ։։
11) Կարգի 14-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «, համայնքնային» բառը, իսկ տարածքի բառերից հետո լրացնել «, բացառությամբ հողամասերի» բառերը։
12) Կարգի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
15․ Պետական և համայնքային գույքի օտարման և վարձակալության (բացառությամբ հողամասերի) տրման դեպքում էլեկտրոնային աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը՝
1) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.
2) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.
3) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.
4) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.
5) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` մեկնարկային գնի 1 %-ի չափով:։
13) Կարգի 17-րդ կետը շարադրել նոր խմբագությամբ.
«17․ Մինչև էլեկտրոնային աճուրդի սկսելը մասնակիցը կամ կազմակերպչի համապատասխան աշխատակիցը կարող է ուղղել կարգի 16-րդ կետում նշված տվյալներում առկա տեխնիկական վրիպակները, եթե դրանք չեն կարող ազդել աճուրդի ելքի և հաղթող մասնակցի ընտրության վրա, ընդ որում, յուրաքանչյուր լրացված դաշտում երկու նիշի փոփոխությունից ավելի չի թույլատրվում կատարել:»:
14) Կարգի 18-րդ կետը շարադրել նոր խմբագությամբ.
«18․ Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել պետական և համայնքային գույքի օտարման և վարձակալության (բացառությամբ հողամասերի) տրման նպատակով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդին սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում: Էլեկտրոնային աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
1) պետական և համայնքային գույքի օտարման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի (ներառյալ) դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով,
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001-1 000 000 դրամի դեպքում` 40 տոկոսի չափով,
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001- 10 000 000 դրամի դեպքում` 30 տոկոսի չափով,
դ․ լոտի մեկնարկային գնի 10 000 001- 100 000 000 դրամի դեպքում` 20 տոկոսի չափով,
ե․ լոտի մեկնարկային գնի 100 000 001- 500 000 000 դրամի դեպքում` 10 տոկոսի չափով,
զ․ լոտի մեկնարկային գնի 500 000 001 դրամից ավելիի դեպքում` 5 տոկոսի չափով.
2) վարձակալության (բացառությամբ հողամասերի) տրամադրման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի (ներառյալ) դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 300 տոկոսի չափով,
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001- 1 000 000 դրամի դեպքում` 100 տոկոսի չափով,
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001 դրամից ավելիի դեպքում` 50 տոկոսի չափով։։
15) Կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«22. Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Հաղթող մասնակիցը համակարգի միջոցով գեներացված էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն)՝ համաձայն ձևի և հետևյալ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան կազմակերպչին․
1) ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձը հաստատող փաստաթղթի, փախստական անձի դեպքում՝ նույնականացման քարտի կամ ճամփորդական փաստաթղթի, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագրի պատճենները և թարգմանությունը.
2) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի և լիազորված անձանց համար՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների համաձայնություն չի պահանջվում կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).
4) հաղթողի կողմից տրված լիազորագիրը (եթե արձանագրությունն ստորագրում է լիազորված անձը):»:
16) Կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«23․ Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը ստորագրված արձանագրությունն ու սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը, աճուրդի կայացման օրվանից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, առցանց եղանակով (պաշտոնական էլեկտրոնային հասցեին) փոխանցում է համապատասխան կազմակերպչին:»:
17) Կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«25․ Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը, իսկ վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված էլեկտրոնային աճուրդի հաղթողը՝ երկամսյա ժամկետում նաև գույքի միասնական տեղեկանքը։»:
18) Կարգի 30-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը:
19) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32.1․ կետով․
«32․1․ Համայնքների ղեկավարների կողմից կազմակերպված էլեկտորնային աճուրդների ընթացքում թույլատրվում է փոփոխություններ կատարել՝
1) Կարգի 17-րդ կետով սահմանված դեպքում․
2) համայնքային կազմակերպչի կողմից թույլ տրված հրապարակային ծանուցման և կից ներկայացված տեղեկատվության մեջ առկա վրիպակների դեպքում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները, համայնքային կազմակերպիչը 1 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան աճուրդի ավարտից 2 օր առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչով պայմանավորված վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան գործողությունները։
3) համակարգի տեխնիկական անսարքությունների դեպքում աճուրդի համայնքային կազմակերպիչը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչով պայմանավորված վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան գործողությունները։ Ընդ որում, եթե տեխնիկական անսարքության (ձախողման) պատճառով մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել, ապա աճուրդի համայնքային կազմակերպչի համապատասխան աշխատակիցն անսարքության պատճառների մասին, համակարգը սպասարկողի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կազմում է հաղթող չճանաչելու մասին արձանագրություն, վճարված նախավճարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը՝ համայնքային կազմակերպչի կողմից վերադարձվում է:»:
20) Կարգի 35-րդ կետում Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի անցկացման ընթացակարգը, բառերը փոխարինել Պետական կամ համայնքային էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչն աճուրդի անցկացման ընթացակարգը, բառերով։
21) Կարգի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«36․ Յուրաքանչյուր չկայացած էլեկտրոնային աճուրդից հետո՝ 5-րդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի աճուրդի դրված լոտի մասին հրապարակային ծանուցումը և աճուրդն անցկացվում է պետական կամ համայնքային գույքի վարձակալության տրամադրման և պետական կամ համայնքային շարժական գույքի օտարման դեպքում՝ ծանուցման հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ պետական կամ համայնքային անշարժ գույքի օտարման դեպքում՝ 45-րդ օրվանից ոչ շուտ: Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա լոտի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ կերպ՝
1) պետական գույքի օտարման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով.
2) վարձակալության տրամադրման դեպքում՝ հաջորդ աճուրդը կազմակերպելուց լոտի մեկնարկային գինն իջեցվում է համապատասխան իրավական ակտով սահմանված չափով․
3) համայնքային անշարժ գույքի օտարման դեպքում՝ երկրորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով, իսկ համայնքային շարժական գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կազմակերպման ժամանակ մեկնարկային գինն իջեցվում է մեկնարկային գնի 15 տոկոսի չափով։»։
22) Կարգի 36.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
Պետական և համայնքային գույքի օտարման և վարձակալության (բացառությամբ հողամասերի) տրման դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու, երկամսյա ժամկետում միասնական տեղեկանքի չներկայացնելու, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված տվյալներն ու փաստաթղթերը սխալ լինելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է առանց մեկնարկային գնի նվազման, իսկ նախավճարը սահմանվում է՝ սույն կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սանդղակներով հաշվարկված նախավճարի մեծությունը բազմապատկելով 1.1 գործակցով, որը կարող է կիրառվել մեկ անգամ։։
23) Կարգով սահմանված արձանագրությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«
Ձև
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
1. Աճուրդի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը |
|
|
2. Գույքը հաշվառող մամինը |
|
|
3. Աճուրդի կազմակերպման իրավական հիմքը |
|
|
4. Աճուրդի կազմակերպման ամսաթիվը, ժամը, վայրը |
|
|
5. Լոտի համարը |
|
|
6. Լոտի անվանումը և բնութագրող ցուցանիշները |
|
|
7․ Լոտը երրորդ անձով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ տեղեկատվություն |
|
|
8. Լոտի մեկնարկային գինը |
|
|
9. Լոտի վերաբերյալ տեղեկատվություն |
|
|
10. Լոտի գնման գինը` ներառելով նախավճարը |
|
|
11. Աճուրդի կայացման դեպքում հաղթողի տվյալները |
|
|
Հաղթող (հաղթողի ներկայացուցիչ)` |
Կազմակերպչի ղեկավար`
|
|
—————————— ——————— (անունը, ազգանունը) (ստորագրությունը) |
—————————— ——————— (անունը, ազգանունը) (ստորագրությունը) |
|
—— ———— ————— (օր, ամիս, տարեթիվ)
|
—— ———— ————— (օր, ամիս, տարեթիվ) |
»
24) Կարգի 38-րդ կետում կազմակերպիչը բառից առաջ ավելացնել Յուրաքանչյուր բառը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել՝ համայնքային գույքի օտարման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման մեթոդական ուղեցույցը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Տևողություն
11.02.2026 04.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 70
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: