05.02.2026
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունումը չի առաջացնում պետական բյուջեի ծախսերի ավելացում։
Միևնույն ժամանակ, հիմնավորման բովանդակությունից հետևում է, որ որոշման ընդունումը նախատեսում է «Հայֆիլմ»-ի վերագործարկում, կինոարտադրական ենթակառուցվածքների ձևավորում և զարգացման ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով ենթադրում են կապիտալ և ընթացիկ ֆինանսական ծախսեր։
Սակայն հիմնավորման մեջ բացակայում են․
- ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման հետ կապված ծախսերի որևէ հաշվարկ,
- դրանց հնարավոր բյուջետային աղբյուրների նշում,
- ինչպես նաև նախատեսվող ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատում։
Արդյունքում, անհասկանալի է՝
- որքան կարժենա պետությանը ենթակառուցվածքների ստեղծումն ու շահագործումը,
- և որքանով է այդ ծախսը տնտեսապես արդարացված ակնկալվող արդյուն (եկամուտներ, աշխատատեղեր, հարկային վերադարձ և այլն) ապահովելու տեսանկյունից։
Վերոնշյալի բացակայությունը թույլ չի տալիս ամբողջական կերպով գնահատել որոշման ֆինանսական իրագործելիությունն ու նպատակահարմարությունը, և պահանջում է հիմնավորման լրացում՝ համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկներով։