«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 864-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2026 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N864-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումն և փոփոխությունները՝
1) հավելվածի 3-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ՝
«5) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ բանկային հաշիվների։»,
2) 6-րդ կետում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-5-րդ» բառերով,
3) 7-րդ կետում «3-րդ ենթակետում նշված դեպքում» բառերը փոխարինել «3-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
19.01.2026 03.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 399
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: