Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

«----»--------- 2025 թվականի N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 11 մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ճանապարհային հարկի վճարումից ազատելու նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը՝ համաձայն Հավելված N 1-ի։

2Սահմանել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով (այդ թվում` կցորդների և կիսա­կցորդ­­ների) Հայաս­տանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանց­­ման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ կիրառելու համար բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների  գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը՝ համաձայն Հավելված N 2-ի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: Սույն որոշմամբ հաստատված Հավելված N 2-ը գործողության մեջ է դրվում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ փոխադարձության սկզբունքով նույն կարգավորումները կիրառելու մասին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվան հաջորդող օրվանից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ք.Երևան

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

«---»---2025 թվականի N -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

1 Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկրները՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ, որոնց բեռնափոխադրողները «BSEC Permit» և «CEMT» բազմակողմ քվոտայի համակարգերում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելիս Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում համապատասխանաբար «BSEC Permit» և «CEMT» թույլտվություններով։

2 Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ մինչև 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ։

3 Սույն հավելվածի 1-ին կետում նշված երկրի գրանցման (հաշվառման) և 2-րդ կետի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնցով  Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողները ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ անսահմանափակ։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

«---»---2025 թվականի N -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

1 Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։

2 Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ 30-ից մինչև 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ։

3 Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով՝ անկախ դրանց քանակից, Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի երրորդ երկիր տարանցման նպատակով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու դեպքում ճանապարհային հարկ վճարողների համար ճանապարհային հարկի դրույքաչափը նվազեցվում է 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով՝ տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքով։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

  • Տևողություն

    26.12.2025 12.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 77

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: