Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                                                                        Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ ________ 2025 թվականի N ___-Ն

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ

ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Սահմանել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224) ծածկագերին դասվող ապրանքների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման ժամանակավոր արգելք։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում՝

1) ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա,

2) մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հայտարարագրված և մաքսային մարմինների կողմից բացթողումը թույլատրված սույն որոշմամբ սահմանված ապրանքների վրա:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է վեց ամիս ժամկետով։

  • Տևողություն

    18.12.2025 03.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 136

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: