Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Սույն նախագծի ներկայացումը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ, որով կկարգավորվեն ապահովագրված անձանց ապահովագրության փաթեթի շրջանակում անվճար կամ համավճարային եղանակով տրամադրվող ծառայությունների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները։

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներին ապահովագրական փաթեթի շրջանակներում տրամադրվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ծառայությունների փաթեթի շրջանակի որոշման իրավասություն:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով հաստատվում է Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթի շրջանակներում ներառվող ծառայությունները՝ մասնավորապես կարգավորվում է՝

Ընդհանուր դրույթները,

Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի ձեվավորումը եվ փոփոխությունների իրականացումը,

Ահա շրջանակներում բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման տեսակները, իրականացման պայմանները, ծառայությունների մատուցման ձեվերը,

Ահա շրջանակներում մատուցվող բժշկական օգնության եվ սպասարկման ծավալը,

Արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնությունը,

Հիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնություն,

ԱՀԱ շրջանակներում չհատուցվող դեպքերի ցանկ

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների շրջանակը։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Նախագծի ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով փոխհատուցվող դեղերի համար անհրաժեշտ ծախսերը ներառված են:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգից: Բացի այդ, Նախագիծը կապված են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը: 

  • Քննարկվել է

    11.12.2025 - 26.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3947

Տպել

Առաջարկներ`

Armen \ Manukyan

23.12.2025

Այս նախագծով շատ վատ դրույթ կա` մեր երեխաների մոտ սրտի արատները վիրահատվում էին անվճար, իսկ հիմա այդ վիրահատությունները չեն փոխհատուցվելու, իսկ մարդիկ հնարավորություն չեն ունենալու վիրահատել, այսինքն բացասական ազդեցություն է լինելու այս ապահովագրության ժամանակ,  բայց դեռ բողոքելու փոխարեն առաջարկում եմ, որ սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկից 6-րդ և 7-րդ կետերը հանել և այդ նույն անվանումները ավելացնել ապահովագրական փաթեթում ներառված և փոխհատուցվող ցանկի մեջ, թե չէ դուրս է գալիս, որ առողջապահագրական ապահովագրությունը ամենավատը անդրադառնալու է երեխաների վրա և չենք ունենա առողջ սերունդ:

Լիլիթ Հարությունյան

22.12.2025

Անաշխատունակ չճանաչված թոշակի չանցած անգործ չափահաս անձանց անգործ վեր ընկնելը խրախուսող հերթական նախագիծ (ՊԷԿ համակարգում հաշվառված ԱՇԽԱՏՈՂ անձի հաշվին)։

Անի Բաբայան

22.12.2025

Հավելում. հարկ է նշել նաև, որ «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկում 6-րդ և 7-րդ կետերով նշված վիրահատությունները կատարվում են նաև մանկական տարիքում, իսկ այդ ցանկում ներառված լինելու դեպքում խնդիր է առաջանում նաև մինչև 18 տարեկան անձանց բժշկական ապահովագրության հարցում, այն` մինչև այժմ եղել է պետպատվերի շրջանակներում, հիմա կրկին` մինչև 18 տարեկան անձանց համար էլ առաջանում է վատթարացնող նորմ, ուստի ևս մեկ պատճառ, որպեսզի «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկից հանել 6-րդ և 7-րդ կետերը և դրանք  ներառել` ավելացնել «Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների» ցանկում:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: