ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 13.12.2025 08:47:11 | Բարև Ձեզ, ես Ձեզ դիմում եմ խնդրանք-առաջարկությունով։ Կներեք հավաստագրով բնակարան գնելու համար Արցախի քաղաքացին դիմում է Հայաստանում գործող բանկեր, բոլորս էլ լավ գիտենք, որ Հայաստանի Կառավարության կողմից տրամադրվող 3,4,5 միլլիոնով հնարավոր չէ բնակարան գնել Երևանում կամ Երևանին մոտիկ բնակավայրերում, դիմում ենք բանկեր, բանկերը իրենց կողմից պայմաններ են թելադրում, օրինակ էվոկաբանկը պահանջում է,որպեզի հիպոթեքային ծրագրով բնակարան գնելու համար ընտանիքը պետք է ունենա 500,000դրամ և ավելի եկամուտ,օրինակ Արցախբանկը պահանջում է,որպեզի ընտանիքը ամսեկան 1 միլլիոն եկամուտ ունենա,շատ բանկեր պատասխանում են,որ իրենք հավաստագրով չեն աշխատում։Հիմա հարց է առաջանում,որ Արցախից տեղահանված քաղաքացիների մեծ մասը ամսեկան ստանում են 100000-200000դրամ աշխատավարձ,այսինքն ընտանիքում 3 կամ 4 հոգի պետք է աշխատի, որպեզի կարողանան բնակարան գնեն հիպոթեքով։Կան շատ-շատ ընտանիքներ,որ օրինակ ընտանիքը բաղկացած է 6 հոգուց,որից 2-ը հայրը և մայրը,իսկ մնացածը երեխաներ,հաշմանդամներ,թոշակառուներ,հիմա այդ մարդիկ ոնց օգտվեն հիպոթեքային վարկերից։ Նախ ես առաջարկում եմ Հայաստանի Կառավարությանը և Հայաստանի Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարությանը, որպեզի Երևանում և Երևանին մոտիկ բնակավայրերում 3 միլլիոնը դարձնեք 4 միլլիոն,հաշվի առնելով,որ Երևանում և հարակից բնակավայրերում տան գները օրեցոր թանկանում են։Մենք Արցախցիներս լավ գիտենք,որ Արցախից տեղահանված փախստականների համար 2023թ․հոկտեմբերի 1-ից մինչև օրս միլլիարդավոր դոլլարներ է մտնում բնակարանային, սոցիալական,առողջապահական,կրթական ծախսերը հոգալու համար,ըստ սոցցանցերի Արցախցիների համար Շվեյցարիայից ահռելի գումարներ է մտել Արցախցներին օգնելու համար։Ես որպես փախստական առաջարկում եմ Հայաստանի Կառավարությանը և Հայաստանի Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարությանը,որպեզի Երևանում և Երևանին հարակից բնակավայրերում բնակարան ձեռքբերոկու կամ գնելու համար մեկ շնչին տրամադրվող 3 միլլիոնը դարձնեք 4 միլլիոն,4 միլլիոնը 5 միլլիոն մեկ շնչին,իսկ սահմանամերձ և այլ բնակավայրերում 6 միլլիոն,ես առաջարկում եմ բանկերի հետ իրականացրեք բացատրական աշխատանքներ,որպեզ Արցախցիների համար բնակարան գնելու համար հիպոթեքով ամսվա եկամուտը ավելի ցածր պահանջեն,օրինակ էվոկաբանկը օրինակ 5 հոգանոց ընտանիքից պահանջի օրինակ ամսեկան 300000-350000 դրամ եկամուտ,հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձերը և եթե հնարավոր է մշակեք ծրագիր,օրինակ զոհված զինծառայողների ընտանիքների համար,հաշմանդամների համար,թոշակառուների համար,անապահովության նպաստ ստացողների համար և բազմազավակների համար բնակարան ձեռքբերած Արցախցիների համար տոկոսագումարների ցածր լինելու կամ պետության կողմից աջակցման ծրագիր դրսից ուղարկված օգնությունների հաշվին։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն, միաժամանակ տեղեկացնում ենք, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է բացառապես պետական բյուջեի միջոցներով, իսկ հավելյալ վարկավորման դեպքում բանկերը իրենք են սահմանում վարկավորման պայմանները, քանի որ այդ դեպքում պետությունը չի կարող հանդես գալ որպես երաշխավոր։ |