Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2025 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1)     N 1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը «վարկի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրված այլ վարկատեսակի)» բառերով․

2)    N 1 հավելվածի 6-րդ կետից հանել «, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը.

3)    N 5 հավելվածի 5-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով՝

        «4) եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։»։

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածի 3.1-ին կետի 7-րդ ենթակետում «հաշիվ-ապրանքագրի» բառերը փոխարինել «ֆինանսական փաստաթղթի (այդ թվում՝ հաշիվ-ապրանքագրի, փոխանցման հայտի, փոխանցման հաշվի, հաշիվ-վավերագրի, հարկային հաշվի, ապրանքների մատակարարման հաշվի, կանխավճարային հայտի և այլն)» բառերով։

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որի գործողությունը տարածվում է 2025 թվականի հուլիսի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

  • Քննարկվել է

    10.12.2025 - 26.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1057

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

13.12.2025

Բարև Ձեզ, ես Ձեզ դիմում եմ խնդրանք-առաջարկությունով։ Կներեք հավաստագրով բնակարան գնելու համար Արցախի քաղաքացին դիմում է Հայաստանում գործող բանկեր, բոլորս էլ լավ գիտենք, որ Հայաստանի Կառավարության կողմից տրամադրվող 3,4,5 միլլիոնով հնարավոր չէ բնակարան գնել Երևանում կամ Երևանին մոտիկ բնակավայրերում, դիմում ենք բանկեր, բանկերը իրենց կողմից պայմաններ են թելադրում, օրինակ էվոկաբանկը պահանջում է,որպեզի հիպոթեքային ծրագրով բնակարան գնելու համար ընտանիքը պետք է ունենա 500,000դրամ և ավելի եկամուտ,օրինակ Արցախբանկը պահանջում է,որպեզի ընտանիքը ամսեկան 1 միլլիոն եկամուտ ունենա,շատ բանկեր պատասխանում են,որ իրենք հավաստագրով չեն աշխատում։Հիմա հարց է առաջանում,որ Արցախից տեղահանված քաղաքացիների մեծ մասը ամսեկան ստանում են 100000-200000դրամ աշխատավարձ,այսինքն ընտանիքում 3 կամ 4 հոգի պետք է աշխատի, որպեզի կարողանան բնակարան գնեն հիպոթեքով։Կան շատ-շատ ընտանիքներ,որ օրինակ ընտանիքը բաղկացած է 6 հոգուց,որից 2-ը հայրը և մայրը,իսկ մնացածը երեխաներ,հաշմանդամներ,թոշակառուներ,հիմա այդ մարդիկ ոնց օգտվեն հիպոթեքային վարկերից։ Նախ ես առաջարկում եմ Հայաստանի Կառավարությանը և Հայաստանի Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարությանը, որպեզի Երևանում և Երևանին մոտիկ բնակավայրերում 3 միլլիոնը դարձնեք 4 միլլիոն,հաշվի առնելով,որ Երևանում և հարակից բնակավայրերում տան գները օրեցոր թանկանում են։Մենք Արցախցիներս լավ գիտենք,որ Արցախից տեղահանված փախստականների համար 2023թ․հոկտեմբերի 1-ից մինչև օրս միլլիարդավոր դոլլարներ է մտնում բնակարանային, սոցիալական,առողջապահական,կրթական ծախսերը հոգալու համար,ըստ սոցցանցերի Արցախցիների համար Շվեյցարիայից ահռելի գումարներ է մտել Արցախցներին օգնելու համար։Ես որպես փախստական առաջարկում եմ Հայաստանի Կառավարությանը և Հայաստանի Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարությանը,որպեզի Երևանում և Երևանին հարակից բնակավայրերում բնակարան ձեռքբերոկու կամ գնելու համար մեկ շնչին տրամադրվող 3 միլլիոնը դարձնեք 4 միլլիոն,4 միլլիոնը 5 միլլիոն մեկ շնչին,իսկ սահմանամերձ և այլ բնակավայրերում 6 միլլիոն,ես առաջարկում եմ բանկերի հետ իրականացրեք բացատրական աշխատանքներ,որպեզ Արցախցիների համար բնակարան գնելու համար հիպոթեքով ամսվա եկամուտը ավելի ցածր պահանջեն,օրինակ էվոկաբանկը օրինակ 5 հոգանոց ընտանիքից պահանջի օրինակ ամսեկան 300000-350000 դրամ եկամուտ,հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձերը և եթե հնարավոր է մշակեք ծրագիր,օրինակ զոհված զինծառայողների ընտանիքների համար,հաշմանդամների համար,թոշակառուների համար,անապահովության նպաստ ստացողների համար և բազմազավակների համար բնակարան ձեռքբերած Արցախցիների համար տոկոսագումարների ցածր լինելու կամ պետության կողմից աջակցման ծրագիր դրսից ուղարկված օգնությունների հաշվին։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: