ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ___ __________ N _____ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման՝
- 3-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով,
2) N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ նոր նախադասությամբ․
«Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում:».
բ. 4-րդ կետում «12» թիվը փոխարինել «20» թվով.
գ. 5-րդ և 6-րդ կետերում «6000» թիվը փոխարինել «10000» թվով,
3) N 2 հավելվածի 5-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա: