Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման թիվ 1 հավելվածում լրացնել նոր կետ՝ հետևյալ խմբագրությամբ․
«58.1 Այն դեպքերում, երբ քանդման է ենթակա համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքը (շենքերը) և(կամ) շինությունը (շինությունները), այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը (շենքերը) և(կամ) շինությունը (շինությունները) և կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները (ճարտարագիտական ուսումնասիրությունները) անհնարին են՝ առանց քանդման աշխատանքների իրականացման, ապա հայտին կցվում է նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը` սույն կարգի 119-րդ և 121-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) ստացված քանդման համաձայնության բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով մուտքագրելիս՝ տեսաներածված պատճենը (բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքը (շենքերը) և(կամ) շինությունը (շինությունները) կամ այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը (շենքերը) և(կամ) շինությունը (շինությունները) քանդվում է Կոմիտեի նախաձեռնությամբ): Ընդ որում, Կոմիտեն համաձայնությունը տրամադրում է վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանքի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած այն ծրագրերի առկայության դեպքում, որոնցով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդում: Կոմիտեն համաձայնություն է տրամադրում նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման համար, որոնց կցվում են այդ կազմակերպությունների քանդման հիմնավորումները և դրանց վերադաս լիազոր մարմինների համաձայնությունները: Քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ միաժամանակ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված հաջորդականությամբ և կարգով` օրենքով սահմանված տեղական տուրքը կառուցապատողի կողմից վճարվելուց հետո»:
2) Որոշման թիվ 1 հավելվածի 63-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«7) սույն կարգի 58.1-ին կետում նշված դեպքերում, եթե հայտին կից չի ներկայացվել Կոմիտեից ստացված քանդման համաձայնության բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով մուտքագրելիս՝ տեսաներածված պատճենը».
3) Որոշման թիվ 1 հավելվածի 98-րդ կետում «երաշխավորագիրը,» բառից հետո լրացնել « Կոմիտեի քանդման համաձայնության բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով մուտքագրելիս՝ տեսաներածված պատճենը (համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) կամ այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման դեպքում),» բառերը։
4) Որոշման թիվ 1 հավելվածի 106-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«8) սույն կարգի 98-րդ կետով չի ներկայացվել Կոմիտեի քանդման համաձայնության բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով մուտքագրելիս՝ տեսաներածված պատճենը».
5) Որոշման թիվ 1 հավելվածում լրացնել նոր կետ՝ հետևյալ խմբագրությամբ․
«116.1 Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ՝ առանց տվյալ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող կառուցապատվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների), այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, իսկ քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով՝ Կոմիտեից ստացված քանդման համաձայնության առկայության պարագայում, որի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով մուտքագրելիս՝ տեսաներածված պատճենը ներկայացվում է իրավասու մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքը (շենքերը) և(կամ) շինությունը (շինությունները) կամ այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը (շենքերը) և(կամ) շինությունը (շինությունները) քանդվում է Կոմիտեի նախաձեռնությամբ): Ընդ որում, Կոմիտեն համաձայնությունը տրամադրում է վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանքի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած այն ծրագրերի առկայության դեպքում, որոնցով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդում: Կոմիտեն համաձայնություն է տրամադրում նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման համար, որոնց կցվում են այդ կազմակերպությունների քանդման հիմնավորումները և դրանց վերադաս լիազոր մարմինների համաձայնությունները: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ»:
- Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
25.08.2025 - 09.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1362
Տպել