ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
- Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները
«Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջները: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված դեղերի գնումների արդյունքում ձևավորված միավորի գները միմյանցից բավականին տարբերվում են, որի արդյունքում առաջանում է բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ծախս, ինչպես նաև տնտեսումների ցածր ցուցանիշ: Առաջացած խնդիրը կապված է բժշկական հաստատություններում գնումների բազային միավորի չգերազանցմամբ պայմանավորված ոչ մրցակցային գնումներով, նախահաշվային գների որոշման միասնական մոտեցման բացակայությամբ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
- Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող փոխհատուցվող դեղերի ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող) դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային գների, պետության կողմից դեղերի ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը):
Նախագծի ընդունման նպատակն է ներդնել և կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող փոխհատուցվող դեղերի գնագայոցման մեխանիզմները: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում է պետական միջոցների ծախսի և վերահսկելիության արդյունավետության բարձրացում ինչպես նաև տնտեսումների բարձր ցուցանիշների արձանագրում: Առաջարկվող կարգավորումը նախատեսում է փոխհատուցվող դեղերի միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծում, որ հնարավորություն կնձեռնի ունենալ նախահաշվային գների որոշման միասնական մոտեցում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության ու բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ
-
Քննարկվել է
11.05.2018 - 28.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 9023
Տպել