ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
……………………………. 2018 թվականի N ………. - Ն
ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------
Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Սահմանել Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը՝ համաձայն Հավելված 1-ի:
- Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգը, բացառությամբ կարգի 15-24-րդ կետերով սահմանվող կարգավորումների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
- Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի 15-24-րդ կետերով սահմանվող կարգավորումները ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
…………………-ի N ………..- Ն որոշման
ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն ընթացակարգով կարգավորվում են փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, դեղերի պետական գնումների գործընթացներում ներգրավված կողմերի միջև իրավահարաբերությունները:
- Սույն ընթացակարգում կիրառվող հասկացություններն են՝
1) Դեղի ձեռք բերման սկզբնական (առավելագույն) գին` պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղի մրցույթում լոտի համար ներկայացվող գնային առաջարկի առավելագույն մեծություն:
2) Դեղի մանրածախ առավելագույն փոխհատուցման գին՝ պետական պատվերի շրջանակներում ԱԱՊ օղակի բուժհաստատությունների միջոցների հաշվին պացիենտներին անվճար (արտոնյալ պայմաններով) հատկացվող դեղերի մանրածախ գների առավելագույն փոխհատուցման արժեք:
3) Դեղի մեծածախ ռեֆերենտային գին՝ ռեֆերենտ երկրներում դեղի մեծածախ գների համադրության արդյունքում սահմանված գին
4) Դեղի մանրածախ ռեֆերենտային գին՝ ռեֆերենտ երկրներում դեղի մանրածախ գների համադրության արդյունքում սահմանված գին
5) Դեղի հենակետային գին` դեղի գին, որի նկատմամբ կիրառվում են առավելագույն մեծածախ և մանրածախ հավելագները: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դեղերի համար դեղի հենակետային գին է սահմանվում դեղի CIP գինը(CIP-Carriage and Insurance Paid to…) (ինվոյսի CIP գինը), իսկ տեղական դեղարտադրողների համար՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 2-ի «Պաշարներ»-ի (ՀՀՄՍ 2 «Պաշարներ») պահանջների համաձայն հաշվարկված դեղերի ինքնարժեքները:
6) Դեղի առավելագույն մեծածախ հավելագին՝ հավելագին, որը կիրառվում է դեղի հենակետային գնի նկատմամբ՝ դեղի ձեռք բերման սկզբնական (առավելագույն) գինը ստանալու համար:
7) Դեղի առավելագույն մանրածախ հավելագին՝ հավելագին, որը կիրառվում է դեղի հենակետային գնի նկատմամբ՝ դեղի մանրածախ առավելագույն փոխհատուցման գինը ստանալու համար:
- «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն փոխհատուցվող դեղի հենակետային գինը, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող փոխհատուցվող դեղերի ցանկը (այսուհետ՝ ցանկ 1) և հաջորդ տարվա ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում (այսուհետ՝ պետական պատվեր) պացինտներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող) դեղերի ցանկը (այսուհետ՝ ցանկ 2):
Ստորև տես կցված նախագծի ամբողջական տարբերակը
-
Քննարկվել է
11.05.2018 - 28.05.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 9020
Տպել