Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր

                                                                       ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «Տնտեսության առաջընթաց, գործարար միջավայր և զբոսաշրջություն» բաժնի «Ներդրումներ» ենթաբաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, «Գյուղատնտեսություն» բաժնի 1-ին պարբերությամբ և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության IV-րդ բաժնի 39-րդ կետի 11-րդ ենթակետի բ) պարբերությամբ սահմանված պահանջների, ինչպես նաև հանրապետության ագրոպարենային ոլորտում գործող տնտեսություններում օգտագործվող բարձր մաշվածության աստիճան ունեցող, ծառայության ժամկետը լրացած, խորհրդային արտադրության և պարբերական վերանորոգումների հավելյալ ծախսեր պահանջող սարքավորումները նորագույն, ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով փոխարինելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետության ագրոպարենային ոլորտում իրականացված ուսումնասիրու-թյան, ինչպես նաև սննդարդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին ուղղված՝ օգտագործվող սարքավորումների մաշվածության մակարդակի, սարքավորումների վերազինման պահանջարկի ճշտման նպատակով կատարված հարցումների և դրանց պատասխանների վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջիններս օգտագործում են 5-ից մինչև 70% մաշվածության տարբեր տեխնոլոգիական սարքավորումներ, իսկ առանձին կազմակերպություններում դրանք դեռևս Խորհրդային Միության արտադրության են՝ բարոյապես և ֆիզիկապես մաշված:

Հարցմանը մասնակցած տնտեսավարողների կողմից վերջին երեք տարիների ընթացքում սարքավորումներ են ձեռք բերվել ինչպես սեփական և վարկային միջոցների հաշվին, այնպես էլ լիզինգով: Սարքավորումների ձեռքբերման նպատակով վարկային միջոցները տրամադրվել են ԱՄՆ դոլարով սկսած 4,2%-ից և ՀՀ դրամով մինչև 20% տարեկան տոկոսադրույքներով 6 ամսից մինչև 7 տարի մարման տևողությամբ:

Միայն հարցմանը մասնակցած տնտեսավարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, վերջիններիս լիզինգով սարքավորումների ձեռքբերման պահանջարկը կազմում է ավելի քան 300 միավոր, իսկ արժեքը՝ շուրջ 10000.0 մլն դրամ: Ընդ որում վերջիններիս կողմից լիզինգով սարքավորումների ձեռքբերման նախընտրելի պայմաններն են՝ 1-ից մինչև 5 % տարեկան տոկոսադրույք, լիզինգի առարկայի արժեքի զրոյից մինչև 20% կանխավճար և 1-ից մինչև 20 տարի մարման տևողություն:

Տնտեսությունների վերազինման գործընթացում առկա խնդիրները պայմա­նա­վորված են տնտեսավարողների ֆինանսական սուղ հնարավորություններով, կուտակված վարկային բեռով, տրամադրվող վարկային միջոցների ոչ նախընտրելի տոկոսադրույքներով և պայմաններով, ազատ գրավի առարկայի բացակայությամբ, ներմուծվող սարքավորումների բարձր գներով ու դրանց մատակարարման մատչելի մեխանիզմների  բացակայությամբ կամ եղածների անկատարությամբ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառա­վարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությամբ նախատեսվել է գյուղատնտեսական հումքի վերամշակման գործընթացը բարելավել առաջավոր տեխնոլոգիաների ներդրմամբ ու արտադրանքի մրցունակության բարձրացմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերով նախատեսվել է առնվազն 5 տոկոսով ավելացնել գյուղատնտեսության տարեկան համախառն արտադրանքը, բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը, զարգացնել բարձրարժեք գյուղատնտեսությունը, ներդնել արդիական տեխնոլոգիաներ, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, ավելացնել արտահանման ծավալները և բարենպաստ պայմաններ ստեղծել գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար:

Կարգավորման նպատակը և բնույթը - Ծրագրի հիմնական նպատակը` ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 % տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 %-ի չափով կանխավճար, լիզինգի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։ Բացի այդ, լիզինգառուի խնդրանքով ՖԿ-ների կողմից կարող են սահմանվել լիզինգի մայր գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լիզինգի մայր գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռնվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։

2018 թվականի լիզինգի տոկոսա­դրույք­ների սուբսիդա­վորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում կատարված տնտեսումների հաշվին, իսկ հաջորդ տարիներինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Ծրագրով ներկայացվում են դրա  իրագործման հիմնական մոտեցումները, ԵԱՏՄ անդամ երկրների լիզինգի փորձը, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարա­վորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախա­րարու­թյան աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը - Ծրագրի իրականացման արդյունքում՝

1) նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար.

2) որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու տնտեսավարողները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար.

3) կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները.

4) հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ,

5) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանու-թյուն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ 2018 թվականի լիզինգի տոկոսա­դրույք­ների սուբսիդա­վորման համար անհրաժեշտ է շուրջ 119,4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում կատարված տնտեսումների հաշվին։

 

 

                                                                                   ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանու-թյուն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տասխանությունը`  համապատասխանում է:

  • Քննարկվել է

    16.04.2018 - 02.05.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9319

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

16.04.2018

Հաշվի առնելով, որ գումարն առաջարկվում է հատկացնել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության համար հատկացված միջոցներից, առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել տեղեկատվություն ապահովագրական համակարգի ներդրման ներկայիս ընթացակարգի վերաբերյալ, արդյոք այդ գումարները պետք չեն համակարգի ներդրման համար?

Նենսի Գևորգիան

16.04.2018

Ծրագրի վերաբերյալ. 1. Առաջարկում եմ 10-րդ կետում «2017 թվականի մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցի» փոխարեն հղում անել «ՀՀ կառավարության 15 փետրվարի 2018 թվականի N 142 - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշմանը, քանի որ վերջինով փոփոխվել են ժամկետները: 2. Առաջարկում եմ ՍԱՊԾ-ի անվանումը համապատասխանեցնել Սահմանադրությունից բխող օրենքներին՝ նշելով որպես տեսչական մարմին: 3. Նախագծի համաձայն սառնարանների կառուցման մոտավոր ծախսը կազմում է շուրջ 26.5 մլն դրամ, որը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացնել հնարավոր չէ: Պարզ չէ, թե ինչոււ հնարավոր չէ: Առաջարկվում է այս մասով ծրագիրը լրամշակել: Միաժամանակ մևնույն ոլորտում աջակցության տարբեր և բազմաթիվ մեխանիզմների փոխարեն առաջարկում ենք դրանք կոնսոլիդացնել, օրինակ ոչ թե ընդունել այս որոշումը, այլ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուների ցանկը ընդլայնել, ինչպես նաև համապատասխան գումարով՝ 119մլն, ավելացնել նշված ծրագրով տրամադրվող աջակցության չափը: 4. առաջարկում ենք նախագծում ներառել նաև այլ երկրների՝ տարածաշրրջան, արևմտյան եվրոպա, մերձբալթյան երկրների փորձը: Դրանով նախագիծը ավելի համահունչ կդառնա 45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթին: 5. 39-րդ կետի 3) ենթակետում խոսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի մասին, կարծես թե կառավարության աշխատակազմ այլևս չկա, ուստի պարզ չէ այս կառույցի կարգավիճակը 6. առաջարկում եմ նախագծում ներառել մոտավոր գնահատական, ինչպես առաջին, այնպես էլ մյուս տարիներին շահառուների քանակի վերաբերյալ՝ տարեկան կտրվածքով: 7. Հարկ է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունները, ՀՀ կառավարությունն այլևս իրավասու չէ ընդունել արձանագրային որոշում:

Տեսնել ավելին