Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր

Ծրագրի իրականացման արդյունքում՝

1) նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար.

2) որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու տնտեսավարողները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար.

3) կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները.

4) հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ,

5) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

  • Քննարկվել է

    16.04.2018 - 02.05.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9317

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

16.04.2018

Հաշվի առնելով, որ գումարն առաջարկվում է հատկացնել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության համար հատկացված միջոցներից, առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել տեղեկատվություն ապահովագրական համակարգի ներդրման ներկայիս ընթացակարգի վերաբերյալ, արդյոք այդ գումարները պետք չեն համակարգի ներդրման համար?

Նենսի Գևորգիան

16.04.2018

Ծրագրի վերաբերյալ. 1. Առաջարկում եմ 10-րդ կետում «2017 թվականի մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցի» փոխարեն հղում անել «ՀՀ կառավարության 15 փետրվարի 2018 թվականի N 142 - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշմանը, քանի որ վերջինով փոփոխվել են ժամկետները: 2. Առաջարկում եմ ՍԱՊԾ-ի անվանումը համապատասխանեցնել Սահմանադրությունից բխող օրենքներին՝ նշելով որպես տեսչական մարմին: 3. Նախագծի համաձայն սառնարանների կառուցման մոտավոր ծախսը կազմում է շուրջ 26.5 մլն դրամ, որը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացնել հնարավոր չէ: Պարզ չէ, թե ինչոււ հնարավոր չէ: Առաջարկվում է այս մասով ծրագիրը լրամշակել: Միաժամանակ մևնույն ոլորտում աջակցության տարբեր և բազմաթիվ մեխանիզմների փոխարեն առաջարկում ենք դրանք կոնսոլիդացնել, օրինակ ոչ թե ընդունել այս որոշումը, այլ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուների ցանկը ընդլայնել, ինչպես նաև համապատասխան գումարով՝ 119մլն, ավելացնել նշված ծրագրով տրամադրվող աջակցության չափը: 4. առաջարկում ենք նախագծում ներառել նաև այլ երկրների՝ տարածաշրրջան, արևմտյան եվրոպա, մերձբալթյան երկրների փորձը: Դրանով նախագիծը ավելի համահունչ կդառնա 45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթին: 5. 39-րդ կետի 3) ենթակետում խոսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի մասին, կարծես թե կառավարության աշխատակազմ այլևս չկա, ուստի պարզ չէ այս կառույցի կարգավիճակը 6. առաջարկում եմ նախագծում ներառել մոտավոր գնահատական, ինչպես առաջին, այնպես էլ մյուս տարիներին շահառուների քանակի վերաբերյալ՝ տարեկան կտրվածքով: 7. Հարկ է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունները, ՀՀ կառավարությունն այլևս իրավասու չէ ընդունել արձանագրային որոշում:

Տեսնել ավելին