Հիշել նախագիծը

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին»ՀՀ կառավարության արձանագրային որոշումը


                                                                     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումն հավանության արժանանալուց հետո՝ կարտոֆիլ, կերային և հացահատիկային մշակուբույսեր մշակող տնտեսավարողների կողմից առաջարկություններ են ստացվել՝ Ծրագրում անձրևացման համակարգերը ներառելու խնդրանքով։

Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ անձրևացման համակարգերի ներդրումը խթանելու նպատակով Ծրագրիրը լրամշակվել է (փոփոխվել է Ծրագրի անվանումը և լրացվել են անձրևացման համակարգերի վերաբերյալ դրույթներ ու հաշվարկներ)։

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված տնտեսավարողներին Ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռելու հանգամանքով։

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների և Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառման հետ, ստեղծվել է ջրային ռեսուրսների խիստ դեֆիցիտ, որը զգալի բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտե­սական մշակաբույսերի կայուն ջրամատակարարման վրա:

Չնայած կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում` նոր ջրամբարների կառուցման և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կրճատման ճանապարհով հիմնախնդրի լուծման ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք զգալի ժամանակ և ֆինանսական միջոցներ են պահանջում: Ջրային պաշարների դեֆիցիտի լրացումը Սևանա լճի ջրային պաշարների հաշվին հանգեցնում է էկոլոգիական խնդիրների, որը լուրջ մտահոգություն է առաջացնում հասարակության շրջանում:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ստեղծված իրավիճակում ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում պետության դերը տարեց տարի առավել կարևորվում է: Այն ընդգրկում է ոռոգման քաղաքականության մշակում, այդ թվում` ոռոգման արդիական (ջրախնայողական) համակարգերի ներդրման խթանում՝ մակերեսային ոռոգման համեմատությամբ դրանց առավելություն­ներին ծանոթացման միջոցով ջրօգտագործողների իրազեկության մակարդակի ընդլայնմամբ ու համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման համար պետական աջակցության ցուցաբերման միջոցով:

Գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման դրույթներն ամրագրված են 2017 թվականի հունիսի 16-ի N 646-Ա որոշմամբ հաս­տատված «Հայաստանի Հանրապե­տու­թյան կառա­վարության ծրագրի» («Գյուղատնտեսություն» բաժին, 8.1 ենթա­կետ):

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ծրագրի իրականացման նպատակը ոռոգելի հողատարածքներում ոռոգման արդիական (ջրախնայողական) եղանակների ներդրման խթանումն է:

Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել անձրևացման և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` գյուղատնտե­սական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանա­կան անձանց տրամադրվող` ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդա­վորման միջոցով բար­ձրացնել վարկավորման մատ­չելիու­թյան մակարդակը:

5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է առնավազն 90 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 7,5 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով:

  • Քննարկվել է

    11.04.2018 - 27.04.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9157

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

12.04.2018

Մեր երկրում գրեթե յուրաքանչյուր տարի արձանագրվում են ցրտահարության դեպքեր, որոնք շոշափելի տնտեսական վնաս են հասցնում հատկապես երկրագործության ոլորտում ներգրավված տնտեսվարողներին: Ներկայումս կիրառվում են ջրի ցողարկման համակարգերի ներդրման շնորհիվ մեղմելու և որոշ դեպքերում զրոյացնելու ցրատահարության ռիսկերը: Քանի որ ծրագրի նպատակ է հետապնդում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովումը և առաջարկում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, ուստի առաջարկում եմ ջրի ցողարկաման համակարգեր ներդնողներին ևս դիտարկել որպես ծրագրի շահառու:

Տեսնել ավելին