Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվում է կանանց ընդգրկ­վա­ծությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում իրականացնել մարդու պապիլոմա–վիրուսի (ՄՊՎ) տեստավորման մեթոդով՝ սույ որոշման ընդունման պահից մինչև 2026 թվականի ավարտը։

Նախագծի առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Պապ քսուք հետազոտության իրականացման գնահատման արդյունքում տվյալ մեթոդով իրականացված հետազոտությունների արդյունավետության մակարդակով, ինչպես նաև ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձր մակարդակով։ ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացնելու հիմք է հանդիսացել նաև ԱՀԿ կողմից հրապարակված միջազգային գնահատականը, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցեղի կանխարգելման արդյունավետ ծրագեր իրականացրած երկրների փորձը, համաձայն որոնց արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության համար 80% և ավել դեպքերում ՄՊՎ թեստավորումը առավել արդյունավետ է։ Մարդու պապիլոմավիրուսի հետազոտման համար նախատեսված թեսթերը ձեռք են բերվելու մրցութային եղանակով և 1 թեսթի հավաքածուի արժեքը կկազմի շուրջ 4700 դրամ։

 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները:

3. Ակնկալվող արդյունքը

Սույն փոփոխության արդյունքում կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններն կիրականացվեն ՄՊՎ թեստավորմամբ, որը կապահովի արդյունավետության ավելի բարձր մակարդակ։

 

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի թիվ 174-Լ-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության փետրվարի 9-ի «Հայաuտանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 174-Լ որոշման թիվ 2 հավելվածի «1.2. Ոչ վարակիչ հիվանդություններ և ռիսկի գործոններ» բաժնի կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ-քսուքի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում միջոցառոմ ռազմավարությունից։

  • Քննարկվել է

    13.05.2025 - 28.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1500

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: