«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվում է կանանց ընդգրկվածությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում իրականացնել մարդու պապիլոմա–վիրուսի (ՄՊՎ) տեստավորման մեթոդով՝ սույ որոշման ընդունման պահից մինչև 2026 թվականի ավարտը։
Նախագծի առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Պապ քսուք հետազոտության իրականացման գնահատման արդյունքում տվյալ մեթոդով իրականացված հետազոտությունների արդյունավետության մակարդակով, ինչպես նաև ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձր մակարդակով։ ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացնելու հիմք է հանդիսացել նաև ԱՀԿ կողմից հրապարակված միջազգային գնահատականը, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցեղի կանխարգելման արդյունավետ ծրագեր իրականացրած երկրների փորձը, համաձայն որոնց արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության համար 80% և ավել դեպքերում ՄՊՎ թեստավորումը առավել արդյունավետ է։
-
Քննարկվել է
13.05.2025 - 28.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1496
Տպել