Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 ------------------- 2018 թվականի N – Ն

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն  ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի (այսուհետ՝ օրենք)  14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • «Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
  • «Ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը»՝ համաձայն  N 2 հավելվածի:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և  կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»

  • հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանով (այսուհետ՝ ապաստարան) ապահովելը՝  ընտանիքում բռնության ենթարկված անձանց:».

  • հավելվածի 5-րդ կետում «3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով.
  • հավելվածի 15-րդ կետը «կացարանով» բառից հետո լրացնել «և ապաստարանով» բառերով.
  • հավելվածին կից ձևի 4-րդ կետով սահմանված աղյուսակի առաջին՝

ա.  սյունակում  3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը որոշակի  բնակության վայր չունեցող անձանց.».

բ. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ապաստարանով ապահովելը  ընտանիքում բռնության ենթարկված անձանց»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
  • որոշման վերնագիրը «կացարանով» բառից հետո լրացնել «և ապաստարանով» բառերով.
  • որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան  (այսուհետ՝ ապաստարան) և սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները` համաձայն N 3 հավելվածի.».

  • որոշմամբ հաստատված N 3 հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «ժամանակավոր օթևան՝ կացարան» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «ապաստարան»  բառով և դրա հոլովաձևերով.
  • որոշմամբ հաստատված N 3 հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «ընտանեկան բռնության» բառերը փոխարինել «ընտանիքում բռնության» բառերով:
  1. Սահմանել, որ ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը վերահսկում է օրենքով նախատեսված ապաստարանին և դրա անձնակազմին ներկայացվող պահանջների պահպանումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 31-ից: 

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2018 թվականի

--------------- --- ի N --Ն որոշման

 

 ՑԱՆԿ

 ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

  1. Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանը ընտանիքում բռնության ենթարկվածներին, անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց (այսուհետ՝ շահառուներ) անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու համար պետք է համալրված լինի ստորև ներկայացված համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով. 

Մասնագետ

 

Գործառույթներ

Որակավորում

Ադմինիստրատոր

1.շահառուների վերականգնողական գործընթացի համակարգում

2.ապաստարանի կազմակերպչական աշխատանքների իրականացում

բարձրագույն  կրթություն

Հոգեբան

ապաստարանում  շահառուների հոգեկան վիճակների շտկում և վերականգնում

 բարձրագույն կրթություն՝ հոգեբանի որակավորմամբ

«Թեժ գիծ» ծառայության օպերատոր

շահառուների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և նրանց բացահայտում «թեժ գիծ» ծառայության միջոցով

բարձրագույն կրթություն՝

հոգեբանի որակավորմամբ կամ

«Սոցիալական աշխատանքի»  մասնագետ

Սոցիալական աշխատող

աջակցություն շահառուների առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման հարցում

«Սոցիալական աշխատանքի»  բարձրագույն մասնագիտական կրթություն

Իրավաբան

իրավաբանական օգնության

բարձրագույն կրթություն՝ իրավաբանի որակավորմամբ

Բժիշկ

1.     շահառուների բուժման գործընթացի վարում

2.    գիշերային հերթապահություններ

բարձրագույն կրթություն՝

բժշկի որակավորմամբ

Խոհարար

1.     սննդի պատրաստում,

2.    խոհանոցի հիգիենայի վերահսկում

միջին մասնագիտական կրթություն՝ խոհարարի որակավորմամբ

Վարորդ

շահառուների տեղափոխում

B,C կարգի վարորդ

Անվտանգության աշխատող

ապաստարանի շահառուների և աշխատակիցների անվտանգության ապահովում

միջին մասնագիտական կրթություն

Հաշվապահ

ապաստարանի ծախսերի հաշվարկում և հաշվառում, բյուջետավորում

բարձրագույն ֆինանսական/հաշվապահական կրթություն

 

  1. Ապաստարանի պաշտոնատար անձինք և աշխատողները պարտավոր են որևէ կերպ չհրապարակել, չտարածել ապաստարանում տեղավորված շահառուների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական տվյալները:
  2. Ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված շահառուների գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:

  

Հավելված N2

ՀՀ կառավարության 2018 թվականի

--------------- --- ի N --Ն որոշման

 

 ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 

 Քաղաք. Երևան

                                                                                  ___ _______20  թ.

 

 

Հայաստանի Հանրապետության ___________________________________________________-ը,

 

 (պետական մարմնի  անվանումը


ի դեմս ___________________-ի (այսուհետ` Պատվիրատու), որը գործում է Պատվիրատուի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ___________________________-ը, ի դեմս _________________________-ի (այսուհետ` կազմակերպություն), որը գործում է կազմակերպության

(կազմակերպության  անվանումը)


կանոնադրության հիման վրա, (այսուհետ` Կատարող) մյուս կողմից (այսուհետ` միասին` Կողմեր),  կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` հետևյալի մասին. 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ 

1.1  Պատվիրատուն՝ Հայաստանի Հանրապետության 20____ թվականի պետական բյուջեի __________________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի (այսուհետ՝ ապաստարան) գործունեությանը և ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանում ծառայություններ (այսուհետ՝ Ծառայություն) մատուցելու նպատակով աջակցում է Կատարողին՝ սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող N1 հավելվածով նախատեսված մատուցվող ծառայությունների նկարագրին և N2 հավելվածով սահմանված ցուցանիշներին համապատասխան: 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցված Ծառայության ընթացքը և համապատասխանությունը սույն պայմանագրի N 1 հավելվածով  նախատեսված նկարագրին` առանց միջամտելու Կատարողի բնականոն գործունեությանը.

2.1.2. Առանց Ծառայության արդյունքի դիմաց վճարելու` միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Կատարողի կողմից մատուցված Ծառայությունը չի համապատասխանում սույն պայմանագրի N1 հավելվածով նախատեսված նկարագրի պահանջներին:

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. Ընդունել սույն պայմանագրի N1 հավելվածով սահմանված նկարագրին համապատասխան Կատարողի մատուցված Ծառայության արդյունքը և Կատարողին փոխհատուցել վերջինիս տրամադրման ենթակա սուբսիդիայի գումարները.

2.2.2 Ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր  հայտնել Կատարողին.

2.2.3. Ընդունել Կատարողի կողմից ներկայացված մատուցված Ծառայության դիմաց փոխհատուցման ենթակա ֆինանսական աջակցության վերաբերյալ հաշվետվությունը, համաձայն սույն պայմանագրի N 3 հավելվածի:

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1.Պատվիրատուից պահանջել փոխհատուցելու մատուցած Ծառայության համարժեք գումարը:

2.4.Կատարողը պարտավոր է`

2.4.1.Ապահովել Ծառայության մատուցումը սույն պայմանագրի N1 հավելվածով նախատեսված նկարագրին համապատասխան.

2.4.2. Մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսին` մինչև 20-ը, Պատվիրատուին ներկայացնել ամսական հաշվետվություն համաձայն սույն պայմանագրի N 3 հավելվածի՝ կազմակերպությունում նախորդ ամսում (դեկտեմբերին) փաստացի մատուցած Ծառայության դիմաց փոխհատուցման ենթակա ֆինանսական աջակցության վերաբերյալ:

2.4.3 Պայմանագիրը կնքելուց հետո 10 օրյա ժամկետում Պատվիրատուին ներկայացնել 20__________ թվականին բարեգործական և այլ միջոցների հաշվին նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսային հոդվածների: 

  1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ  ԿԱՐԳԸ

3.1. Կատարողը` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը Պատվիրատուին է հանձնում մատուցված Ծառայության հանձնման-ընդունման ակտի երեքական օրինակ` համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասեր կազմող N 4 հավելվածի:

3.2.Պատվիրատուն` հանձնման-ընդունման ակտը ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից ստորագրված և կնքված հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը ներկայացնում է Կատարողին, իսկ չստորագրման դեպքում` դրա պատճառաբանված մերժումը.

3.3.Կատարողի մատուցած Ծառայության արդյունքը Պատվիրատուի կողմից ընդունված է համարվում սույն պայմանագրի N 4 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման ակտը երկկողմանի ստորագրելու և կնքելու պահից:

3.4 Պատվիրատուն սույն պայմանագրի N 4 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման ակտը երկկողմանի ստորագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է սուբսիդիայի տրամադրման գործընթացը: 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ 

4.1 Սույն պայմանագրով նախատեսված սուբսիդիայի տարեկան գինը և տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը կազմում է ………………(----) ՀՀ դրամ: Պայմանագրի գինն իր մեջ ներառում է Կատարողի կողմից իրականացվող  բոլոր ծախսերը` ներառյալ նաև բոլոր հարկերը, տուրքերը ու պարտադիր այլ վճարները և ըստ ծախսերի  տնտեսագիտական դասակարգման հոդվածների պետք է համապատասխանի սույն  պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված 2-ով սահմանված սահմանային չափաքանակներին:

4.2 Հաշվետու ժամանակաշրջանում շահառուների փաստացի թվաքանակը նախատեսվածի նկատմամբ 20 տոկոսից պակաս լինելու դեպքում կատարվում է պայմանագրի գնի վերահաշվարկ:

4.3 Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն` նվազեցնելու այդ չափը:

4.4 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցած փաստացի Ծառայության դիմաց սույն պայմանագրով նախատեսված սուբսիդիան տրամադրում է անկանխիկ` իր գանձապետական հաշվից գումարը Կատարողի բանկային հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով:

 Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է Կատարողի կողմից ներկայացված հանձնման-ընդունման ակտի հիման վրա, սույն պայմանագրի սուբսիդիայի տրամադրման ժամանակացույցով նախատեսված միջոցների սահմաներում` 20 բանկային օրվա ընթացքում: 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում մատուցված Ծառայության որակի և սույն պայմանագրի կից N 1 հավելվածով հատկացված նկարագրի պահանջների, N 2 հավելվածով սահմանված ցուցանիշների ապահովման համար:

5.2. Սույն պայմանագրով Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ) 

6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն աբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Կողմերը հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում փոփոխել կամ լուծարել պայմանգիրը:

Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

7.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և Կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է մինչև 20______ թվականի դեկտեմբերի 31-ը:

7.2. Սույն պայմանագրից ծագած` Կողմերի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդեմ պարտավորության հաշվանցմամբ, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության: Սույն պայմանագրից ծագած իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց կողմերի գրավոր համաձայնության:

7.3. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` նոր համաձայնագիր /համաձայնագրեր/ կնքելու միջոցով, որը /որոնք/ կհանդիսանա /կհանդիսանան/ սույն պայմանագրի անբաժանելի մասը /մասերը/:

7.4. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով.

7.5. Սույն պայմանագիրը կազմված է -- էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ և յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: Սույն պայմանագրի N N 1, 2, 3, և 4 հավելվածները բաղկացած են -- էջից և համարվում են սույն պայմանագրի անբաժանելի մասերը: 

  1. ԿՈՂՄԵՐԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Պատվիրատու

 

Կատարող

 

   

 

    (ստորագրություն)

   

(ստորագրություն)

Կ.Տ

   

Կ.Տ

 Հավելված N1
 20___ թ. _____________ ____ -ին
 կնքված N ________ պայմանագրի

 

 Մատուցվող ծառայությունների նկարագիր 

ՀՀ---------- թվականի պետական բյուջեի «-------------------------------» ծրագրի 

N/N

Ծրագրի անվանումը

1.

Ծրագրի համառոտ բովանդակությունը

 

2.

Ծրագրի նպատակները

 

3.

Ծրագրի խնդիրները

 

4.

Ծրագրի շահառուները

 

5.

Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայությունները

 

6.

Ակնկալվող արդյունքներ և դրանց գնահատման չափանիշները

 

7.

Պահանջվող ռեսուրսները

 

8.

Պահանջվող մասնագետները (գործառույթը, որակավորումը)

 

9.

Վերջնաժամկետը

 

10.

Պահանջվող գումարը (դրամ)

 

 Հավելված N2
 20___ թ. _____________ ____ -ին
 կնքված N ________ պայմանագրի

  

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ՀՀ---------- թվականի պետական բյուջեի «-------------------------------» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում «----------------------------------» -ին 

1

Շահառուների միջին ամսական թվաքանակը                 

 

շահառու

2

Հաստիքային միավորների թիվը                                             

 

հաստիքային միավոր

3

Մատուցվելիք ծառայության մարդ/օրերի տարեկան քանակը                                     

 

մարդ/օր

4

Մեկ շահառուի հաշվարկով մեկ օրվա  գինը  

 

դրամ

5

Փոփոխուն ծախսեր

 

հազ. դրամ

6

Հաստատուն ծախսեր   

 

հազ. դրամ

7

Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը                

 

հազ. դրամ

 այդ թվում` 

մատուցվելիք ծառայության սահմանային չափաքանակները` ըստ ծախսերի  տնտեսագիտական տարրերի

Դասակարգման սինթեթիկ տարրերի անվանումը

Դասակարգման ենթաանալիտիկ տարրերի անվանումը

Ծածկագիրը

Մարդ օրերի տարեկան քանակը  (մարդ/օր)

Մեկ օրվա չափաքանակը մեկ շահառուի հաշվով  (դրամ)

Տարեկան

չափաքանակը 

(հազ. դրամ)

 

 

 

 

 

 

 կատարվելիք հաստատուն ծախսերի սահմանային չափաքանակները` ըստ ծախսերի տնտեսագիտական տարրերի.  

Դասակարգման սինթեթիկ տարրերի անվանումը

Դասակարգման ենթաանալիտիկ տարրերի անվանումը

Ծածկագիրը

Տարեկան չափաքանակը               (հազ.դրամ)

 

 

 

 

 Կատարվելիք ծախսերի դիմաց սուբսիդիայի տրամադրման  ժամանակացույց.

Ամիսները

   Ընդամենը (հազ.դրամ)

Ամիսները

   Ընդամենը (հազ.դրամ)

հունվար            

 

հուլիս

 

փետրվար           

 

օգոստոս               

 

մարտ                   

 

սեպտեմբեր           

 

ապրիլ                    

 

հոկտեմբեր      

 

մայիս

 

նոյեմբեր         

 

հունիս 

 

դեկտեմբեր      

 

Ընդամենը

 

 

0.00

     

147533.6

  

Պատվիրատու

 

Կատարող

 

   

 

    (ստորագրություն)

   

(ստորագրություն)

Կ.Տ

   

Կ.Տ

 Հավելված N3
 20___ թ. _____________ ____ -ին
 կնքված N ________ պայմանագրի

 

ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆ

 

Ծախսային հոդվածների

Հաշվետու ժամանակահատվածում

Տարեսկզբից աճողական

Բարեգոր-ծական կազմա-կերպու-թյան անվա-նումը

 

անվանումը

Ծածկագի-րը

Նախատես-ված  գումարը

Պետական բյուջեից  փոխհատուց-ման ենթակա գումարը

Բարեգործա-կան միջոցներից կատարված ծախսեր

Նախա-տեսվել է

Պետա-կան բյուջեից  փոխհա-տուցման ենթակա գումարը

Բարեգոր-ծական միջոց-ներից կատար-ված ծախսեր

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Պատվիրատու

 

Կատարող

 

   

 

    (ստորագրություն)

   

(ստորագրություն)

Կ.Տ

   

Կ.Տ

 

 

 

 

 Հավելված N4
 20___ թ. _____________ ____ -ին
 կնքված N ________ պայմանագրի

 

ԱԿՏ N ____

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

«___» «________________» 20__ թ.

 

Պայմանագրի անվանումը` ________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «___» «________________» 20_____թ.

Պայմանագրի համարը` _____________________

Պատվիրատուն` ի դեմս ________________________________-ի և Կատարողն` ի դեմս ____________________________________-ի  կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

 

Պայմանագրի շրջանակներում Կատարողը «___» «_________________» 20___թ.


«___» «__________________» 20____  թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները. 

Համառոտ նկարա-գիրը

Քանակը

Նվազագույն շահավետ գինը` մեկ միավորի հաշվարկով (դրամ)

Մեկ միավորի գինը

(դրամ)

Մեկ միավորի համար տրա-մադրվող սուբսիդիայի չափը

(դրամ)

Վճարման ենթակա գումարը

(դրամ)

Վճարման վերջնա-ժամկետը`

ամիս, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

  

 Աշխատանքը հանձնեց

 Աշխատանքը ընդունեց

 _____________________

 _____________________

ստորագրություն

ստորագրություն

 _____________________

 _____________________

 ազգանուն, անուն

ազգանուն, անուն

 

 

 Կ.Տ.

Կ.Տ.

 

 

  • Քննարկվել է

    07.04.2018 - 23.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9354

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

23.04.2018

Առաջարկում ենք Նախագծի Հավելված № 2-ի 6.1 կետում «լուծարել պայմանգիրը» արտահայտությունը փոխարինել «լուծել պայմանագիրը» արտահայտությամբ։

Ստելլա Չանդիրյան

23.04.2018

Նախագծում բացակայում են կարգավորումներ հաշմանդամություն ունեցող շահառուների համար ապաստարանների հարմարեցվածության վերաբերյալ։ Առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ եւ ամրագրել, որ ապաստարանները պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող շահառուների համար մատչելիությունն ու հարմարեցվածությունը։

Ստելլա Չանդիրյան

23.04.2018

Նախագծի Հավելված № 1-ի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվում է, որ ապաստարանների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք չպետք է բացահայտեն ապաստարանում գտնվող շահառուների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն, սակայն Նախագծով սահմանված չէ, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու տվյալ անձինք համապատասխան տեղեկատվության հրապարակման պարագայում։ Միաժամանակ Նախագծում չկա նաեւ հղում որեւէ այլ իրավական ակտի, որով կարգավորվում են տվյալ հարաբերությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։

Տեսնել ավելին