Ստելլա Չանդիրյան
23.04.2018
Առաջարկում ենք Նախագծի Հավելված № 2-ի 6.1 կետում «լուծարել պայմանգիրը» արտահայտությունը փոխարինել «լուծել պայմանագիրը» արտահայտությամբ։
Լրամշակման փուլում է
0 - Կողմ
0 - Դեմ
Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:
Քննարկվել է
07.04.2018 - 23.04.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 9306
Տպել23.04.2018
Առաջարկում ենք Նախագծի Հավելված № 2-ի 6.1 կետում «լուծարել պայմանգիրը» արտահայտությունը փոխարինել «լուծել պայմանագիրը» արտահայտությամբ։
23.04.2018
Նախագծում բացակայում են կարգավորումներ հաշմանդամություն ունեցող շահառուների համար ապաստարանների հարմարեցվածության վերաբերյալ։ Առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ եւ ամրագրել, որ ապաստարանները պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող շահառուների համար մատչելիությունն ու հարմարեցվածությունը։
23.04.2018
Նախագծի Հավելված № 1-ի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվում է, որ ապաստարանների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք չպետք է բացահայտեն ապաստարանում գտնվող շահառուների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն, սակայն Նախագծով սահմանված չէ, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու տվյալ անձինք համապատասխան տեղեկատվության հրապարակման պարագայում։ Միաժամանակ Նախագծում չկա նաեւ հղում որեւէ այլ իրավական ակտի, որով կարգավորվում են տվյալ հարաբերությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։