Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

60%40%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-452-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ, որով կապահովվի դրա կիրարկումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի 4-րդ ենթակետով տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար հարկային պարտավորությունները մարված լինելու դեպքում տրամադրում են տվյալ փոխադրամիջոցի մասով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար տվյալ հարկման օբյեկտի մասով կատարված են գույքահարկի վճարումները։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացների փոխկապակցվածության իրավական կարգավորումն է, որով նախատեսվում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու փոխարեն տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի մարումը կատարել մինչև ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների համար։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

 

  1. Ակնկալվող արդյունքը

       Ներկայացված նախագծով նախատեսվում է պարզեցնել փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց՝ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացները։

 

  1. ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը նոր իրավական ակտեր ընդունելու կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  1. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­բյու­­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ hարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխման ապահովումն է, ինչպես նաև թափացինկության աճի զարգացումը։

 

  • Տևողություն

    28.03.2025 12.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 428

Տպել

Առաջարկներ`

Գոհար Վարդանյան

31.03.2025

1. Խնդրի նկարագրություն Տվյալ պահին ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների տեխնիկական զննության անցկացման գործընթացը խիստ կապակցված է գույքահարկի պարտավորությունների կատարմանը։ Գործող կարգավորմամբ հարկատուն պետք է ամբողջությամբ մարի գույքահարկի բոլոր պարտքերը՝ ներառյալ ընթացիկ տարվա համար, ինչը հաճախ ֆինանսական բեռ է առաջացնում։ 2. Առաջարկվող լուծում Նոր կարգավորմամբ հարկատուները կպարտավորվեն մարել միայն նախորդ տարիների գույքահարկը, իսկ ընթացիկ տարվա վճարումները կշարունակեն իրականացվել սահմանված ժամկետներում։ Այս փոփոխությունը կթեթևացնի հարկ վճարողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ ապահովելով հարկերի հավաքագրման արդյունավետությունը։ 3. Ակնկալվող արդյունքներ Հարկատուների ֆինանսական բեռի նվազեցում, Հարկային պարտավորությունների կատարման ավելի լավ կազմակերպում, Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության արդյունավետության բարձրացում։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: