«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժէ» ենթակետում սահմանված՝ «ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը» հաստատելու դրույթից, ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման հետ կապված իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից այդ ապրանքների (այսուհետ՝ հատուկ գույք) փորձարկումների գործընթացի ձևավորման և այդ իրավահարաբերությունների կանոնակարգման համար:
Հարկ է նկատել, որ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձարկումը նորմատիվ իրավական մակարդակում սահմանված չէ, օգտագործվում են պայմանագրային և ազգային ստանդարտի կարգավորումներ, չկան հստակ ձևաչափեր, սահմանված չեն գործընթացների ժամկետները, կոնկրետ պատասխանատու պետական մարմինները։
Ներկայացվող նախագծով ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի հստակ պատկերացում ունենալ գործընթացների և դրանց համար սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ, միաժամանակ կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագիրիռ պետական մարմնի կողմից պատասխանելու և գործընթացներ իրականացնելու համար հստակ ժամանակահատվածներ։
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծով իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
5․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:
-
Տևողություն
21.03.2025 05.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 214
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: