«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ ________ 2025 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժէ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հաստատել.
- Ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը` համաձայն հավելվածի.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ____________ ___
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
________________ _____-ի N -Ն որոշման
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ և ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով կարգավորվում են ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների (բաղկացուցիչ մաս), փորձանմուշների (փորձնական նմուշ) (այսուհետ՝ Հատուկ գույք) փորձարկման անցկացման հետ կապված իրավահարաբերությունները։
- Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ նաև ԳՀՓԿԱ) արդյունքների նախնական և պետական փորձարկումների անցկացման համար պայմանագրով սահմանված փորձարկում ներառող փուլը հանձնելուն պատրաստ լինելու դեպքերում, ինչպես նաև «Ռազմական կարիքների համար ռազմական նշանակության ապրանքի փորձանմուշների պատրաստման աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով ստացված ապրանքի փորձանմուշների փորձարկման համար, ֆիզիկական կամ իրավաբանական անձը (այսուհետ՝ դիմումատու) Կոմիտեին ներկայացնում է ծանուցագիր՝ համաձայն ՀՀ ազգային ռազմական ստանդարտների։
- Մնացած դեպքերում փորձարկումների կազմակերպման համար դիմումատուն ներկայացնում է դիմում՝ համաձայն Ձև 1-ի։
- Փորձարկումների իրականացման համար իրավունք ունի դիմել միայն «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08 սեպտեմբերի 2016 թվականի N 920-Ն որոշման համաձայն ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում (այսուհետ Ռեեստր) գրանցված սուբյեկտը։
- Դիմումի հետ դիմումատուն Կոմիտեին ներկայացնում է տեխնիկական բնութագիր (ՏԲ) և առկայության դեպքում փորձարկումների ծրագիր և մեթոդիկա (այսուհետ՝ ԾՄ)։
- Այն դեպքում, երբ դիմումի հետ ներկայացվել է նաև ԾՄ, փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության գույքի մասով, որը ենթադրաբար գտնվում է պետական կառավարման համակարգի որևէ մարմնի տնօրինության ներքո, դիմումատուն Կոմիտեին դիմումի կամ ծանուցագրի հետ ներկայացնում է նաև սույն որոշման Ձև 2-ով սահմանված դիմում։
- Կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փորձարկումների կազմակերպման համար ներկայացրած դիմումն ու փաստաթղթերը և ուղարկում դրանք`
1) Հատուկ գույքի մասով հնարավոր հավանական պատվիրատու հանդիսացող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին՝ սույն կարգի Ձև 3-ում սահմանված շրջանակներում դիրքորոշում հայտնելու, իսկ այն դեպքում, երբ դիմումի հետ ներկայացվել է նաև ԾՄ և սույն որոշման Ձև 2-ով սահմանված գույքի տրամադրման մասին դիմում՝ նաև այդ գույքի հատկացման հնարավորության վերաբերյալ կարծիք հայտնելու համար.
2) Ազգային անվտանգության ծառայություն՝ հատուկ գույքի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք հայտնելու և դիմումատուի և նրա աշխատակիցների վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով՝ բացառությամբ Որոշմամբ և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգով (այսուհետ ԳՀՓԿԱ կարգ) պատրաստված արտադրանքի։
- Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, սույն կարգի Ձև 3-ում սահմանված հարցերի շրջանակներում դիմումի մասով կարծիքը (դիրքորոշումը) ուղարկում են Կոմիտեին համապատասխան գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
- ՀՀ ԱԱԾ-ն դիմումի և դիմումատուի մասով դիրքորոշումն ուղարկում է Կոմիտեին համապատասխան գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում։
- ՀՀ ԱԱԾ կողմից դիմումատուի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է, իսկ դիրքորոշումը կատարողին չի տրամադրվում։
- Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին և ՀՀ ԱԱԾ կողմից դրական դիրքորոշում ստացած դիմումի մասով, եթե դիմումատուն դիմումի հետ նախկինում ԾՄ չի ներկայացրել, Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին ուղարկում է ԾՄ ներկայացնելու մասին գրություն։
- Կոմիտեն, ԾՄ-ն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է քննարկում շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկման հրավերը ստացած մարմնի ղեկավարն ապահովում է իր ներկայացուցչի ներկայությունը։ Քննարկման արդյունքում կազմվում է արձանագրություն:
- Առաջարկություններ կամ թերությունների առկայության դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ԾՄ-ն հետ է ուղարկում հայտատուին՝ ողջամիտ ժամկետում առաջարկություններին անդրադառնալու, թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար, որից հետո գործընթացը վերսկսում է՝ սույն կարգում սահմանված 12-րդ կետից։
- Կոմիտեն քննարկման արձանագրությունը և ԾՄ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների համաձայնեցմանը, և հավանական պետական պատվիրատու հանդիսացող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնի՝ համաձայնեցման և հաստատմանը, Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում են ԾՄ-ն և 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում այն Կոմիտեին՝ սույն կարգով ընթացքավորման համար։
- ԾՄ-ն հաստատած և համաձայնեցրած հավանական պետական պատվիրատու հանդիսացող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինը փորձարկումների անցկացման նպատակով, սահմանված ժամանակահատվածի համար ապահովում է ԾՄ-ում նշված և իր ենթակայության տակ գտնվող անհրաժեշտ գույքը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այն կիրառելու հմտություն ունեցող մասնագետի ներկայությունը։
- Հաստատված ԾՄ-ն ստանալու պահից, իսկ ԳՀՓԿԱ և Որոշմամբ սահմանված դեպքում ծանուցագիրը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, Կոմիտեի նախաձեռնությամբ, ստեղծվում է համապատասխան հանձնաժողով՝ պետական փորձարկումներն իրականացնելու նպատակով։ Հանձնաժողովի նախագահը նշանակվում է ըստ մասնագիտական ուղղվածության։
- Փորձարկումների ցանկացած փուլում հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ կամ հայտատուի խնդրանքով դադարեցնել փորձարկումները՝ թերությունների շտկման հնարավորության քննարկման և անհրաժեշտության դեպքում նաև պատվիրատուի համաձայնեցմամբ հայտատուին ողջամիտ ժամկետ տալու համար, որի դեպքում կազմվում է համապատասխան միջանկյալ արձանագրություն։
- Փորձարկումների ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովը կազմում է աշխատանքների (փուլի) ընդունման ակտ (այսուհետ՝ Ակտ)։
- Ակտը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատվում է հանձնաժողովը ձևավորած գերատեսչության/նների ղեկավարների կողմից:
- Հաստատված ակտը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Կոմիտեին։
- Հաստատված ակտը Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին։
- Պետական փորձարկումների դրական արդյունքի դեպքում (բացառությամբ ԳՀՓԿԱ կարգով) 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարողին տրվում է ապրանքի պետական փորձարկումները անցած լինելու մասին վկայագիր, որի ձևը հաստատվում է ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով։
- Այն դեպքում, երբ փորձարկման ներկայացված Հատուկ գույքի մասով չկա շահագրգիռ գերատեսչությունների կողմից հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ համաձայնություն, փորձարկման համար անհրաժեշտ գույքը տրամադրվում է միայնՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։
- Փորձարկումներին վերաբերող այն գործընթացները, որոնք չեն կարգավորվել սույն կարգով և չեն հակասում դրան, իրականացվում են ՀՀ ազգային ռազմական ստանդարտների համաձայն։
Ձև 1
Օրինակ №________
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
պարոն՝ ____________________-ին
______________________________________
դիմումատուի անվանումը
______________________________________
դիմումատուի կոնմտակտային տվյալներ
ԴԻՄՈՒՄ
(ապրանքի պետական փորձարկման մասին)
Սույն դիմումով խնդրում եմ Ձեզ կազմակերպել ______________________________________________________________________________________________________________________________________________________ (ապրանքի անվանումը, նկարագիրը, քանակը)
պետական փորձարկումները և հաջող փորձարկումներից հետո տրամադրել վկայագիր:
Հարգանքով`
(անվանում/անուն ազգանուն, ստորագրություն/կնիք)
Ձև 2
Օրինակ №________
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
պարոն՝ ____________________-ին
______________________________________
դիմումատուի անվանումը
______________________________________
դիմումատուի կոնմտակտային տվյալներ
ԴԻՄՈՒՄ
(փորձարկման համար անհրաժեշտ գույք տրամադրելու մասին)
Ռազմական նշանակության ապրանքների, դրանց փորձանմուշների փորձարկում իրականացնելու համար անհրաժեշտ գույքի տրամադրման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կոմիտեին ուղարկում է դիմում, ներկայացնելով՝
1) փորձարկման տեսակը,
2) ապրանքի նկարագրությունը,
3) տեխնիկական բնութագիրը,
4) փորձարկման համար անհրաժեշտ այլ գերատեսչությունից պահանջվող գույքի ցանկը և քանակը՝ համապատասխան հիմնավորմամբ,
5) հատուկ գույքի մասով հետագայում սերիական արտադրության դեպքում միավորի նախնական գնային միջակայքը։
Հարգանքով`
(անվանում/անուն ազգանուն, ստորագրություն/կնիք)
Ձև 3
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
(փորձարկման ներկայացված հատուկ գույքի մասով)
Հնարավոր շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները Հատուկ գույքի մասով ներկայացնում են հիմնավորված դիրքորոշում՝
- Հատուկ գույքի՝ ներկա դրությամբ արդիականության մասին․
- փորձարկումը հաջողությամբ անցնելուց հետո հնարավոր պատվիրատու հանդիսանալու մասին։
Ձև 4
Օրինակ №________
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
պարոն՝ ____________________-ին
______________________________________
դիմումատուի անվանումը_____________________________
______________________________________
դիմումատուի կոնմտակտային տվյալներ
ԴԻՄՈՒՄ
(փորձարկման համար անհրաժեշտ գույք տրամադրելու մասին)
Ռազմական Գույքի փորձարկում իրականացնելու համար անհրաժեշտ գույքի տրամադրման նպատակով դիմումատուն կոմիտեին ուղարկում է դիմում, ներկայացնելով՝
1) Դիմումատուի անունը/անվանումը, գտնվելու/հաշվառման վայրի հասցեն, անձնագրային տվյալներ/ՀՎՀՀ,
2 ) փորձարկման տեսակը,
3) հատուկ գույքի և/կամ անհրաժեշտ պայմանների նկարագրությունը,
4) տեխնիկական բնութագիրը,
5) փորձարկման համար անհրաժեշտ պահանջվող գույքի ցանկը և քանակը՝ համապատասխան հիմնավորմամբ,
Հարգանքով`
(անվանում/անուն ազգանուն, ստորագրություն/կնիք)
-
Տևողություն
21.03.2025 05.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 218
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: