Հիշել նախագիծը

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

94%6%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).

2) տիրապետում է հայերենին և իր անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները։».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

 1) 6-րդ մասը «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերից հետո լրացնել «, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի» բառերով. 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.

«6.3. Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-ին, 6.2-րդ, 8-րդ մասերում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 55.1-ին հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերում «նախնական մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով:

 

  Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

      Հոդված 5.

 
  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած և համայնքային ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները և ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչև համայնքային ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչև համայնքային ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:
  3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումներն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

                                  

                                                                                               Վ. Խաչատուրյան

  • Տևողություն

    20.03.2025 04.04.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային ծառայություններ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 730

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: