Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14%86%

ՆԱԽԱԳՒԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2025 թվականի N ————-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետում «2025 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով․

2․ Որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

     1) 12-րդ կետում ««azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել  «լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցով»  բառերով։

2) լրացնել 40․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«40․1․ Գնահատման թերթիկում՝ համաձայն N 5.3 ձևի, գրանցվում են 2-5-րդ սյունակներում ավտոբուսների, խախտումների և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փորձի գնահատականները և դրանց ընդհանուր գնահատականը:

3) 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«41. Մրցույթի մասնակիցների գնահատումն իրականացվում է հետևյալ  չափորոշիչների համաձայն՝ 

Գնահատման չափորոշիչները

Գնահատականը

1. ԱՎՏՈԲՈՒՍ

 

1) Պատկանելիության իրավունք`

 

սեփականություն, լիզինգ

10

վարձակալություն

5

2) Մակնիշի ծագման երկիր՝

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության

(OECD) անդամ հանդիսացող պետություններ, Հայաստանի Հանրապետություն

8

ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ

5

այլ պետություններ

3

3) Արտադրության տարեթիվ`

 

մինչև 1 տարին ներառյալ

10

1-2 տարին ներառյալ

8

2-3 տարին ներառյալ

6

3-4 տարին ներառյալ

4

4-5 տարին ներառյալ

2

5-ից ավելի

1

4) Արտաքին տեսք՝

թափքի դեֆորմացիաների բացակայություն

0,1,2,3

թափքի կոռոզիայի, ներկվածքի վնասվածքների բացակայություն

0,1,2

հողմապակու ճաքերի բացակայություն

0,1,2

5) Ուղևորասրահ՝

նստարանների, կողային պաստառների վնասվածքների բացակայություն

0,1,2,3

հատակի ծածկույթի վնասվածքների բացակայություն

0,1,2

ավել նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ

կառուցվածքային փոփոխությունների բացակայություն

0,1,2

6) Օդափոխանակման համակարգ՝

օդորակիչ

2

օդափոխիչ դռնակ, ուղևորասրահում շարժական ապակիներ

1

7) Վառելիքի տեսակ՝

 

էլեկտրական, հիբրիդային, ջրածնային

6

գազաբալոնային համակարգ

3

դիզել, բենզին

1

2. ՍԱԿԱԳԻՆ

 

Հայտով ներկայացված գին

միավոր

Նվազագույն գին

6

Նվազագույն գին + 1-20%

5

Նվազագույն գին + 21-40%

4

Նվազագույն գին + 41-60%

3

Նվազագույն գին + 61-80%

2

Նվազագույն գին + 81-100%

1

Նվազագույն գին + 101 և ավելի

0

Մեկ մասնակցի դեպքում ներկայացված սակագինը գնահատվում է առավելագույնը 6 միավոր

3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐ (հաշվի են առնվում մրցույթի օրվանից հաշվված վերջին մեկ տարվա խախտումները)

20 միավոր

1) ուղևորափոխադրումների պահանջների խախտումներ 

 

խախտումների բացակայություն

5

մինչև երեք խախտում

3

չորս և ավելի խախտումներ

0

վերջին մեկ տարվա ընթացքում կանոնավոր ուղևորափոխադրում չիրականացրած հայտատուի դեպքում

2

2) հարկային պարտավորությունների

 

խախտումների բացակայություն

 5

խախտումների առկայություն (չմարված հարկային պարտավորություններ)

0

վերջին մեկ տարվա ընթացքում կանոնավոր ուղևորափոխադրում չիրականացրած հայտատուի դեպքում

2

4. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁ

 

0-1 տարի

1

2-5 տարի

3

6-9 տարի

5

10 և ավելի տարի

     

4) 69-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումները՝  սույն կարգով սահմանված փաստաթղթերի փաթեթի հետ միասին ներկայացվում են երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում.

3) դիմումները ստանալու վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը փաթեթները բացվում են։ Փաթեթները բացելու օրը դրանցում թերություններ հայտնաբերելու դեպքում նույն օրը հանձնաժողովը կազմակերպությանն առաջարկում է 1 աշխատանքային օրվա ընթացքում  վերացնել դրանք։ Կազմակերպության կողմից սույն կետով սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում, հանձնաժողովը կազմակերպության ավտոբուսների գնահատում չի իրականացնում․

4) ավտոբուսների գնահատումն իրականացվում է դիմումները ստանալու վերջնաժամկետին հաջորդող 3-րդ աշխատանքային օրը սույն կարգի պահանջներին համապատասխան.

5) ավտոբուսների գնահատման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին արձանագրությունը:»։

5) լրացնել նոր Ձև N 5․3 հետևյալ բովանդակությամբ․

«Ձև N 53

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

_____ __________________ 20 թ

(մրցույթի անցկացման օրը)

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Գումարային գնահատականը

ավտոբուսների

խախտումների

կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փորձի

ընդամենը

1

2

3

4

5

 

երթուղու անվանումը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

___________________
(ստորագրությունը)                   

 _________________
 (անունը, ազգանունը)»

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն
Փաշինյան

  • Քննարկվել է

    18.03.2025 - 03.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 705

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.03.2025

Ներկայացված որոշման նախագիծը տրանսպորտի բնագավառում, մասնավորապես՝ ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մասով որևէ խնդիր չի լուծում, սակայն վստահեցնում եմ, որ առկա խնդիրները բավականին շատ են։ Միաժամանակ, տվյալ հարթակը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում կորցրել է արդիականությունը, դա է փաստում վերջերս տվյալ հարթակում հրապարակված ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պատասխանատու մարմնի կողմից տրված եզրակացությունները։ Կարծում եմ, որ ձևավորված իրավիճակի պատճառը հանդիսանում են, ոչ բանիմաց, մասնագիտական և զարգանալու, սովորելու, փորձը ուսումնասիրելու ունակություններից զուրկ տվյալ բնագավառի պետական և համայնքային կառավարման համակարգի աշխատակիցները։ Հետևաբար, ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը համարում եմ ոչ նպատակահարմար, անշնորհակալ աշխատանք։ Իմ կարծիքով մեկ է պատասխանատուները չեն հասկանալու և առավել ևս աշխատելու, մտածելու և ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ցանկություն չունեն։

Տեսնել ավելին