Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14%86%

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  • Քննարկվել է

    18.03.2025 - 03.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 616

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.03.2025

Ներկայացված որոշման նախագիծը տրանսպորտի բնագավառում, մասնավորապես՝ ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մասով որևէ խնդիր չի լուծում, սակայն վստահեցնում եմ, որ առկա խնդիրները բավականին շատ են։ Միաժամանակ, տվյալ հարթակը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում կորցրել է արդիականությունը, դա է փաստում վերջերս տվյալ հարթակում հրապարակված ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պատասխանատու մարմնի կողմից տրված եզրակացությունները։ Կարծում եմ, որ ձևավորված իրավիճակի պատճառը հանդիսանում են, ոչ բանիմաց, մասնագիտական և զարգանալու, սովորելու, փորձը ուսումնասիրելու ունակություններից զուրկ տվյալ բնագավառի պետական և համայնքային կառավարման համակարգի աշխատակիցները։ Հետևաբար, ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը համարում եմ ոչ նպատակահարմար, անշնորհակալ աշխատանք։ Իմ կարծիքով մեկ է պատասխանատուները չեն հասկանալու և առավել ևս աշխատելու, մտածելու և ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ցանկություն չունեն։

Տեսնել ավելին