Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

16%84%

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության համապա­տասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Վարժական հավաքների անցկացման գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

       Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. հունիսի 1-ից մինչև օգոստոսի 22-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

       Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարություններ

       Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս` Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:

  • Քննարկվել է

    12.03.2025 - 28.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 742

Տպել

Առաջարկներ`

Շմավոն Ավագյան

14.03.2025

1․ առաջարկի ժամկետը դեռևս չի լրացել, սակայն որոշ անձինք արդեն ստացել են ծանուցումներ զինկոմիսարիատից, ինչը անթույլատրելի է 2․ Բազմաթիվ պաշտոնյաների որդիներ, պաշտոնյաներ, մեծահարուստներ երբևէ ներգրավված չեն եղել վարժական հավաքների և վստահ եմ, որ չեն ներգրավվի Արդյունք 1․ Ստացվում է, որ նախագիծը հանրային քննարկման ներկայացնելը կրում է ձևական բնույթ, միևնույն է ընդունվելու է 2․ Խտրականությունը, օրենքի առջև հավասարությունը ինչպես և նախկինում չի գործում ու չի գործելու

Կարեն Աբրահամյան

13.03.2025

Պետք է վերջ տալ այս արատավոր երևույթին այն մասով, որ հավաքներին ներգրավում են միայն սոցիալապես անապահով խավի քաղաքացիները, ինչ է, տերավորին տերն է տարել, անտերին գայլը? Հավաքներին ծանուցվում են միայն մարզաբնակ, այն էլ անապահով քաղաքացիները, ինչու հարուստ, թանկարժեք մեքենա վարող «տանիք» ունեցողները չեն մասնակցում հավաքներին, ինչի օրենքը հավասար չէ բոլորի համար, ես անձամբ մարդ եմ ճանաչում, որ վերջին 3 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ պիտի մասնակցի հավաքին, բայց միևնույն ժամանակ մի քանի հարյուր հազար քաղաքացի դեռ առաջին անգամը չի մասնակցել, ինչու? Վերահսկեք զինկոմիսարիատների աշխատանքը:

Տեսնել ավելին