Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

16%84%

                                                                                                     ՆԱԽԱԳԻԾ                                                                                               

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

2025 թվականի N -       Ն

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը       ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ:
  2. Գաղտնի:
  3. Սահմանել, որ՝

       1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

       2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

  1. Գաղտնի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Քննարկվել է

    12.03.2025 - 28.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 852

Տպել

Առաջարկներ`

Շմավոն Ավագյան

14.03.2025

1․ առաջարկի ժամկետը դեռևս չի լրացել, սակայն որոշ անձինք արդեն ստացել են ծանուցումներ զինկոմիսարիատից, ինչը անթույլատրելի է 2․ Բազմաթիվ պաշտոնյաների որդիներ, պաշտոնյաներ, մեծահարուստներ երբևէ ներգրավված չեն եղել վարժական հավաքների և վստահ եմ, որ չեն ներգրավվի Արդյունք 1․ Ստացվում է, որ նախագիծը հանրային քննարկման ներկայացնելը կրում է ձևական բնույթ, միևնույն է ընդունվելու է 2․ Խտրականությունը, օրենքի առջև հավասարությունը ինչպես և նախկինում չի գործում ու չի գործելու

Կարեն Աբրահամյան

13.03.2025

Պետք է վերջ տալ այս արատավոր երևույթին այն մասով, որ հավաքներին ներգրավում են միայն սոցիալապես անապահով խավի քաղաքացիները, ինչ է, տերավորին տերն է տարել, անտերին գայլը? Հավաքներին ծանուցվում են միայն մարզաբնակ, այն էլ անապահով քաղաքացիները, ինչու հարուստ, թանկարժեք մեքենա վարող «տանիք» ունեցողները չեն մասնակցում հավաքներին, ինչի օրենքը հավասար չէ բոլորի համար, ես անձամբ մարդ եմ ճանաչում, որ վերջին 3 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ պիտի մասնակցի հավաքին, բայց միևնույն ժամանակ մի քանի հարյուր հազար քաղաքացի դեռ առաջին անգամը չի մասնակցել, ինչու? Վերահսկեք զինկոմիսարիատների աշխատանքը:

Տեսնել ավելին