Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
N o __________________-Ն «_____» ______________________ 2025թ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը՝
Հրամայում եմ
- Հաստատել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն Հավելվածի։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի -ի N -Ն հրամանի
|
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում ենհամայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության մանկավարժական աշխատող 0.5 և ավելի հաստիքային դրույքով:
- Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:
- Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,
4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն երթևեկող սույն կարգի 3-րդ կետում ընդգրկված մանկավարժական աշխատողների թիվը առավելագույնը 4 լինելու դեպքում և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ մանկավարժական աշխատողների և սովորողների միջև։
- Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է մանկավարժական աշխատողների համար նախընտրելի տարբերակը:
- Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողների համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝ տարեկան 250-ը։
- 7. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը հիմնադրին (համապաասխան տեղական ինքնակառավարման մարմնին) է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը՝ տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն՝ նույն ձևաչափով:
- էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունը սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունը նշված ժամկետում մուտքագրում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ԿԿՏՀ)։
- Տեղական ինքնակառավարման մարմինները սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկատվությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան մարզպետի աշխատակազմ:
- Մարզպետի աշխատակազմը սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված տեղեկությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
- Նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով մակագրվում է նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:
12․ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում մարզպետների աշխատակազմերի և նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումները երեք աշխատանքային օրվա ընթացում ուսումնասիրում է սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և դրանք արժանահավատ համարելու դեպքում հաստատում։ Հակառակ դեպքում հաստատությանը տեղեկացվում է ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները։ Հաստատության կողմից նշված ժամկետում տվյալները չշտկելու դեպքում ֆինանսավորում չի տրամադրվում՝ այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով հաստատությանը:
- Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 11-րդ և (կամ) 12-րդ կետում նշված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․
1) առարկություն չունենալու դեպքում առաջարկություն է ներկայացնում մարզպետների աշխատակազմերին՝ մարզում գործող համայնքային ենթակայության հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և եռամսյակային ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է հաստատում։
2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է մերժում։
- Սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում հաստատությունը պետք է երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակի տեղեկությունը և ներկայացնի նախարարություն (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ մուտք անի ԿԿՏՀ):
15․ Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետները խախտվելու կամ անհրաժեշտ տեղեկությունը չշտկվելու դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկատվության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին:
16․ Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ ֆինանսավորումը եռամսյա պարբերականությամբ իրականացնելու, ինչպես նաև հաստատության կողմից ներկայացված (ԿԿՏՀ մուտքագրված) ոչ հավաստի տվյալների համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու մասին:
- Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում են հաշվետվություն նախարարությանը կամ մարզպետի աշխատակազմին՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին՝ Ձև 2-ին համապատասխան, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին տեղեկությունը մուտք են անում ԿԿՏՀ։
18․ Սույն կարգի 17-րդ կետով ներկայացված տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության առկայության (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ փաստման) դեպքում պետական լիազորված մարմնի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է ֆինանսական ցուցանիշները և դրանք հավաստի համարելու դեպքում իրականացնում է ֆինանսավորում։
- Սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառման շահառուին փոխհատուցումը տրվում է փոխանցելու միջոցով:
ՁԵՎ 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ
|
Մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը
|
Դրույքը
|
Փաստացի բնակության վայրը
|
Հեռավորութ-յունը հաստատութ-յունից /կմ/
|
Կարգի 4-րդ և 6-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)
|
Աշխատանքային օրերի թիվը
|
Փոխ-հատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ
|
Այլ նշումներ
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
|
|
|
|
4
|
|
|
|
|
|
|
|
|
5
|
|
|
|
|
|
|
|
|
….
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՏՆՕՐԵՆ՝
|
|
_____________________________
Անուն, ազգանունը
|
_____________________________
ստորագրությունը
|
|
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
|
|
_____________________________
Անուն, ազգանունը
|
_____________________________
ստորագրությունը
|
|
|
|
|
_______________20________թ․
Կ.Տ.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՁԵՎ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
N/N
|
Մանկա-վարժա-կան աշխա-տողի անուն, ազգա-նուն
|
Դրույք
|
Փաս-տացի բնա-կու-թյան վայրը
|
Հեռավո-րությունը հաստատությունից /կմ/
|
Հաշվարկ-ված սակագինը (հաշվարկ-ված երկու ուղղու-թյամբ` յուրա-քանչյուր ներկա ստացած օրվա համար), դրամ
|
Փաստացի հաճախած օրերի թիվը՝
ըստ ամիսների
|
Փաս-տացի հաճա-խած օրերի թիվը 1-ին կիսա-մյակում
|
1-ին կիսա-մյակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ
|
Փաստացի հաճախած օրերի թիվը՝
ըստ ամիսների
|
Փաս-տացի հաճա-խած օրերի թիվը
2-րդ կիսա-մյակում
|
2-րդ կիսա-մյակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ
|
ԸՆԴԱ-ՄԵՆԸ ԳՈՒ-ՄԱՐ, ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
|
Այլ նշում-ներ
|
հուն-վար
|
փետր-վար
|
մարտ
|
ապ-րիլ
|
մա-յիս
|
սեպ-տեմ-բեր
|
հոկ-տեմ-բեր
|
նո-յեմ-բեր
|
դեկ-տեմ-բեր
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՏՆՕՐԵՆ՝
|
|
_____________________________
Անուն, ազգանունը
|
_____________________________
ստորագրությունը
|
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
|
|
_____________________________
Անուն, ազգանունը
|
_____________________________
ստորագրությունը
|
|
|
|
_______________20 __________թ․
Կ.Տ.
|