Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

   Անհրաժեշտությունը

   Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման պայմանները դյուրինացնելու, այդ թվում ներդրումային ծրագրի ավարտը և կառուցված ենթակառուցվածքի ծախսը հավաստող աուդիտորական հաշվետվություն կատարելու նախընտրելի աուդիտորական ընկերությունների  սահմանափակման վերացմամբ։

  • ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1․1 կետի 1-ին ենթակետով սահմանված են այն ծրագրերը, որոնց շրջանակներում աջակցություն ստանալու պարագայում շահառուն հնարավորություն չի ունենալու օգտվել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրից, բացի այդ տվյալ կետում նշված է, որ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներդրումային (անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման) ծախսերի մասնակի փոխհատուցման շրջանակում ստացել են օժանդակություն, նշենք, որ արդեն իսկ թվարկված են այն միջոցառումները, որոնց շրջանակում փոխհատուցում ստանալու դեպքում առկա է սահմանափակում։ Համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարզաբանման շրջանակներում «անշարժ գույքը» եզրույթը դիտարկվել է որպես շենք-շինություն, սակայն, քանի որ օժանդակության ծրագրի շրջանակներում ներառված է նաև գյուղատնտեսության ոլորտը, ուստի այգին ևս կարող է դիտարկվել որպես անշարժ գույք և օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում առկա մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտվելու դեպքում ևս սահմանափակվի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրից օգտվելը, բացի այդ սույն որոշմամբ նախատեսվում է վերը հիշյալ միջոցառումից օգտվելու պարագայոմ սահմանափակել ներդրումների ընդունելի ծավալը։

Բացի այդ, վերահսկողության տեսանկյունից դիտարկելու պարագայում՝ բավականին խրթին է հստակ հայտատուների մեջ ֆիլտրելը, թե որ ընկերությունն է անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման ծախսերի մասնակի փոխհատուցում ստացել պետական բյուջեից, կամ երբ է ստացել, արդյո՞ք 5-10 տարի առաջ ստացված փոխհատուցումը ևս համարվելու է սահմանափակման պատճառ, թե ոչ։

 Ուստի ելնելով վերոգրյալից՝ տարընթերցումից, նաև հավելյալ օժանդակության ծրագրի հնարավոր ռիսկերը նվազեցնելու և որոշման ընթացակարգերում հստակություն սահմանելու նպատակով առաջարկվում է հանել այս հատվածը։

  • Հաշվի առնելով, որ Որոշման Հավելվածի 1-ին կետով նշված «կազմակերպություն» բառը հաճախ տարընթերցման խնդիր է առաջացանում և հաճախ հարցադրումներ են կատարվում, թե հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները կամ առհասարակ ոչ առևտրային ընկերությունները կարող են շահառու լինել, թե ոչ, այդ տարընթերցումը բացառելու համար, առաջարկվում է՝ Որոշման Հավելվածի 1-ին կետում «կազմակերության» բառից առաջ լրացնել «Հայաստանաի Հանրապետությունում գրանցված առևտրային» բառերը՝ շահառուների շրջանակի վերաբերյալ հստակություն սահմանելու նպատակով։
  • Քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում առկա է մասնակի փոխհատուցման բաղադրիչ, որի շրջանակներում իրականացվում է ծախսերի փոխհատուցում, ուստի առաջարկվում է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրի շրջանակներում՝ որպես կատարված ներդրումների ծավալ, հիմք ընդունել ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների 50%-ը, եթե հայտատուն ունի վերը հիշյալ ծրագրի մասնակի փոխհատուցման բաղադրիչին մասնակցություն։ Թերևս սա կբացառի Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի փոխհատուցված գումարը «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության շրջանակներում որպես ներդրում դիտարկելը։

Բացի այդ, քանի որ Որոշման 1․1 կետի 1-ին ենթակետով տրված է այն ծրագրերի ցանկը, որոնցից օգտվելու պարագայում կազմակերպությունները հնարավորություն չեն ունենալու օգտվել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրից, իսկ ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտվելու պարագայում ներդրումների ծավալը հաշվարկվելու է 50 %-ի չափով, ուստի այս դրույթը նախատեսվել է որոշման հավելվածի 3-րդ կետում, որտեղ ներկայացված է ներդրումների ընդունելի հաշվարկի վերաբերյալ տեղեկատվությունը։

  • Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով հստակ ամրագրված է, որ ենթակառուցվածքի կառուցումը պետք է իրականացվի իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, ուստի սույն որոշման 19-րդ կետով նախատեսվում է ավելացնել այս հատվածը, որպեսզի աուդիտորական հաշվետվությունը ներառի նաև վերը հիշյալ պահանջների կատարման փաստը ստուգելու հանգամանքը։ Այս կետի նախատեսումը պայմանավորված է արդեն իսկ փոխհատուցում տրամադրած մեկ ընկերության աուդիտորական հաշվետվության հաստատման ընթացքում բարձրաձայնված հարցերով և փորձով, բացի այդ այս հարցադրումը հաճախ տալիս էին նաև շահառու և աուդիտորական ընկերությունները, ուստի նախատեսվում է որոշմամբ հստակ ամրագրել այս դրույթը։
  • Քանի որ «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ» և «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲ Ընկերությունների կողմից գրությամբ (22.04.2024թ․ N Մ/16887՝ կցվում է), այդ թվում «Նեքսիա Արմենիա» ՓԲ Ընկերության գրությամբ (10.12.2024թ․ N Մ/49311՝ կցվում է) բարձրաձայնվել է խնդիր, որ բացի Մեծ Քառյակի (Big 4) միջազգային հեղինակավոր ցանկում ներառված աուդիտորական կազմակերպության կողմից միայն կազմված չլինեն աուդիտորական հաշվետվությունները (այսուհետ՝ Հաշվետվություն), որը խախտում է անաչառության սկզբունքը, առաջարկվում է Հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող այն կազմակերպության կողմից, որի նախորդ տարվա հասույթը կկազմի 400 միլիոն և ավել դրամ։ Այս կերպ հնարավորություն կընձեռվի ընդլայնել այն կազմակերպությունների շրջանակը, որոնք տվյալ օժանադակության ծրագրի շրջանակներում կարող են ներկայացնել աուդիտորական հաշվետվություն։ Բացի այդ, սահմանելով հասույթի շրջանակ՝ որոշակի չափով կկարգավորվի նաև աուդիտորական հաշվետվությունը վստահելի ընկերության կողմից ներկայացվելու հանգամանքը։

Որպես հավելում, այօրվա դրությամբ Մեծ Քառյակի ընկերություններից միայն «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ Ընկերությունն է, որ տրամադրում է մոնիթորինգի և գնահատման հաշվետվություն, ուստի հաշվի առնելով նաև այս հանգամանքը, նախատեսվել է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխության նախատեսումը։

  • Առաջարկվել է նախագծում ավելացնել կետ, որով յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող այն կազմակերպությունների ցանկը, որոնց նախորդ տարվա հասույթը կազմել է 400 միլիոն և ավել դրամ, որը առավել թափանցիկ և դյուրին կդարձնի շահառուների համար աուդիտորական ընկերություն ընտրելու գործընթացը։ Իսկզբանե նախատեսվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից կարող է հրապարակվել տվյալ տեղեկատվությունը, սակայն Կոմիտեի կողմից տրամադրած դիրքորոշման համաձայն, քանի որ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը Ֆինանսների նախարարությունն է և համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում, ուստի առաջարկվել է աուդիտորական կազմակերպությունների վերաբերյալ ցանկը հրապարակել համապատասխան մարմնի կողմից։  

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է մրցունակ ենթակառուցվածքների ձևավորմանը և զարգացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը:

        Կարգավորման նպատակը և բնույթը։ Առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

      Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխան պետական աջակցության միջոցով տարեկան ներգրավել նոր ներդրումներ և զարգացնել ենթակառուցվածքները։

    Այլ տեղեկություններ։ Նախագծի ընդունման կապակցու­թյամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 3.8 կետով նախատեսված ՀՀ 2025թ. պետական բյուջեով հատկացված («1165» ծրագրի «12008. Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրում) 1.7 մլրդ դրամի շրջանակներում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև ռիսկերի նվազեցումն առաջնահերթ ծրագրերի համար: Այդ նպատակով ներդրողների համար ապահովվելու է տնտեսական ենթակառուցվածքների առավելագույն հասանելիություն։

 

  • Քննարկվել է

    10.03.2025 - 25.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 607

Տպել